Ալ-Նասիրիա
From Wikipedia, the free encyclopedia
Ալ-Նասիրիա (արաբ․՝ الناصرية), քաղաք Իրաքում, գտնվում է Բաղդադ քաղաքից 370 կմ հարավ-արևելք՝ Եփրատ գետի ափին։ Քաղաքն ունի 560,200 բնակչություն (2003 թ.), ինչը այն դարձնում է Իրաքի չորրորդ ամենամեծ քաղաքը Բաղդադից, Բասրայից և Մոսուլից հետո։ Քաղաքից ոչ հեռու գտնվում են հին շումերական քաղաքների (Ուր և Լարսա) ավերակները[2][3]։
Բնակավայր | ||
---|---|---|
Ալ-Նասիրիա | ||
արաբ․՝ الناصرية | ||
Երկիր | Իրաք | |
Հիմնադրված է | 1872 թ. | |
ԲԾՄ | 7 մետր | |
Բնակչություն | ▼541 600 մարդ (2015)[1] | |
| ||
Ալ-Նասիրիան տարածաշրջանային առևտրային կենտրոն է։ Շրջակա հողերն օգտագործվում են ոռոգվող գյուղատնտեսության համար։ Աճեցվում են խուրմա, բամբակ, բրինձ և ձավարեղեն։ Տարածված են անասնապահությունը և տարբեր արհեստներ[4]։
Քաղաքը հիմնադրվել է 1872 թվականին Շեյխ Նասիր Սադունի կողմից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մի ճակատամարտում, որում զոհվել է 533 անգլիացի և առնվազն նույնքան թուրք, Նասիրիան Օսմանյան կայսրության կողմից վերցվում է Բրիտանիայից[5]։ 2003 թվականին՝ կոալիցիոն ուժերի` Իրաք ներխուժման ժամանակ, Նասիրիայի մոտ տեղի է ունենում առաջին խոշոր մարտերից մեկը։ Ներկայումս քաղաքի մոտ կա ամերիկյան ռազմաօդային բազա[2][6][7]։