Ալ լիճ
From Wikipedia, the free encyclopedia
Ալ լիճ կամ Արագյոլ, Արագյոլար, Ալագյոլ[1], լիճ Հայաստանի Սյունիքի մարզում՝ Հեղգաց սարավանդի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 2947 մ[2] բարձրության վրա, Սառնակունք գյուղից հյուսիս-արևելք, Ծար գյուղից և Ջերմաջուր առողջարանային ավանից դեպի հյուսիս։ Մակերեսը՝ 53 հա է[2] (0,53 կմ²), միջին խորությունը՝ 1,88 մ[3][4]։ Երեք կողմից եզրավորված է հրաբխային կոներով, որոնք լճի նկատմամբ ունեն 100-120 մետր հարաբերական բարձրություն։ Ձգված է հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ուղղությամբ, մոտ 1 կմ երկարությամբ և 830 մետր լայնությամբ։ Սնվում է գլխավորապես մթնոլորտային տեղումներով, ձմռանը մինչև հատակը սառչում է։ Ջուրը մաքուր է, պարզ։ Ամռանը միջին ջերմաստիճանը 12 °C է։
Արագ փաստեր
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Հայաստան Սյունիքի մարզ Ադրբեջան Քելբաջարի շրջան | |
Ավազանի մակերեսը | 0,53 կմ² | |
Միջին խորությունը | 1,88 մ | |
Միջին բարձրությունը | 2947 մ | |
Փակել