Հովանաձոր
From Wikipedia, the free encyclopedia
Հովանաձոր, Ախթալա, Արխաշան, Հովանաջուր, Հովանդարա, Շամլուղ, Օվանդարա, գետ Հայաստանի Լոռու մարզում, Ձորագետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Լեջան լեռնազանգվածի հարավարևելյան լանջերից և Կողես գյուղից 2,5 կմ հյուսիս–արևմուտք միախառնվում մայր գետին։ Երկարությունը 15 կմ է։ Լեռնային է, արագահոս ու փրփրալից։ Հունը նեղ կիրճ է, զառիվեր կողերով[1]։ Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի մոնոթորինգի և թափոնների ուսումնասիրության մասին Տեղեկագրի գետի ջրի որակը գետաբերանի հատվածում գնահատվել է «վատ»[2]։
Արագ փաստեր Հովանաձոր, Բնութագիր ...
Հովանաձոր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 15 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Լեջան լեռնազանգված |
Գետաբերանի տեղակայում | Ձորագետ |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Լոռու մարզ |
Փակել