Ախուրյանի շրջան
From Wikipedia, the free encyclopedia
Ախուրյանի շրջան (մինչև 1945 թվականը՝ Դուզքենդի շրջան), Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Շիրակի մարզի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ հյուսիս-արևմուտքում՝ սահմանակցելով Թուրքիային։ Կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին։ Տարածությունը 576 քառ. կմ էր, բնակչությունը՝ 39 500 մարդ (1987), խտությունը՝ 68,5 մարդ։
Արագ փաստեր Ախուրյանի շրջան, Երկիր ...
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Վարչկենտրոն | Ախուրյան |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (1987) | 39 500 |
Խտություն | 68,5 |
Ազգային կազմ | Հայեր, ադրբեջանցիներ |
Տարածք | 576 (2 %) |
Հիմնադրված է | 1937-1995 թ. |
Պատմական շրջան(ներ) | Այրարատ |
Փակել