From Wikipedia, the free encyclopedia
Ախտաբանական անատոմիա, հիվանդագին վիճակում գտնվող մարդու և կենդանու օրգանների և հյուսվածքների բնականոն կառուցվածքի խանգարումներն ուսումնասիրող գիտություն։
Ախտաբանա–անատոմիական հետազոտությունները հնարավորություն են տալիս հաստատել հիվանդության էությունը և պարզաբանել ախտածնությունը։ Ախտաբանական անատոմիա ընդհանուր բաժինն ուսումնասիրում է ախտաբանական ընդհանուր պրոցեսները (արյան շրջանառության խանգարումը, բորբոքում, այտուց և այլն), իսկ մասնավորը՝ օրգանիզմի և առանձին օրգանների ու համակարգերի (սիրտ, անոթներ, նյարդային համակարգ և այլն) ախտաբանական պրոցեսները։
Ախտաբանական անատոմիայի ուսումնասիրության հիմնական մեթոդներն են՝ դիահերձումը, դիակային հյուսվածքների և հիվանդի օրգաններից վերցրած հյուսվածքների մանրադիտակային հետազոտությունը։
Լայն կիրառություն են գտել նաև հյուսվածքների հիստոքիմիական և կենդանիների փորձառական հետազոտությունները։ Հայաստանում ախտաբանական անատոմիայի զարգացման բնագավառում ավանդ ունեն Եղիշե Շեկ-Հովսեփյանը, Արտաշես Բեգլարյանը, Վարվառա Գաբրիելյանը, Նելլի Խոստիկյանը և այլոք։
1923 թվականին պրոֆեսոր Հակոբյանի նախաձեռնությամբ, ԵՊՀ-ի բժշկական ֆակուլտետում ստեղծվեց ախտաբանական անատոմիայի ամբիոնը։ Մինչ 1946թ.-ը ամբիոնը ղեկավարվեց մի շարք գիտնականների կողմից, որոնցից հետո երկար տարիներ, ամբիոնի վարիչ է եղել գիտնական, պաթոլոգ-անատոմ Վարվառա Գաբրիելյանը։ Այժմ, ամբիոնը կոչվում է Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն և այն ղեկավարում է պրոֆեսոր Լևոն Մկրտչյանը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.