Ախտաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Ախտաբանություն, պաթոլոգիա, հունարեն՝ (pathos+logos), բժշկական գիտություն հիվանդությունների պատճառների, առաջացման, ընթացքի և ելքի օրինաչափությունների մասին։ Նշված գործընթացների առավել ընդհանուր պատճառներն ու օրինաչափություններն ուսումնասիրում է ընդհանուր ախտաբանություն, առանձին հիվանդություններինը՝ մասնավոր ախտաբանություն։ Վերջինս զբաղվում է օրգանների ու համակարգերի հիվանդություններով և կազմում է կլինիկական բոլոր առարկաների բաղկացուցիչ մասը (կլինիկական ախտաբանություն)։ Պաթոլոգիայի մեջ մտնում են հիվանդությունների 4 հիմնական հասկացությունները՝ էթիոլոգիան (հիվանդության պատճառը), պաթոգենեզը (հիվանդության զարգացման մեխանիզմը), մոլեկուլյար և մորֆոլոգիական փոփոխությունները (օրգանիզմի բջիջների և օրգանների բիոքիմիական և կառուցվածքային փոփոխությունները), կլինիկական պատկերը (օրգանիզմի բջիջների և օրգանների բիոքիմիական և կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հյուսվածքների և օրգանների փոփոխությունները)[1]։
Ախտաբանություն ընդգրկում է ախտաբանական անատոմիան և ախտաբանական ֆիզիոլոգիան։