Ածխածնի շրջանառություն
From Wikipedia, the free encyclopedia
Ածխածնի շրջանառությունը կենսաերկրաքիմիական գործընթաց է, որի ժամանակ ածխածինը փոխանակվում է կենսոլորտում, պեդոսֆերայում, երկրոլորտում, ջրոլորտում և Երկիր մոլորակի մթնոլորտում։ Ածխածինը կենսաբանական շատ նյութերի, հանքային նյութերի, օրինակ կրաքարի հիմնական բաղադրիչն է։ Ազոտի և շրջապտույտի հետ մեկտեղ ածխածնի շրջանառությունը ներառում է իրադարձությունների հաջորդականություն, որոնք էական նշանակություն ունեն Երկիր մոլորակում կյանքը պահպանելու համար։ Այն նկարագրվում է որպես ածխածնի շրջանառություն, քանի որ այն վերամշակվում և վերօգտագործվում է ողջ կենսոլորտում։ Այն նկարագրվում է նաև որպես երկարատև գործընթաց, որի ժամանակ ավազաններից կլանվում և արտազատվում է ածխածին։ Ածխածնի ավելացումը հողում և օվկիանոսում ներկայումս յուրաքանչյուր տարի զբաղեցնում է մարդածին ածխածնի արտանետումների մոտ մեկ քառորդը։ Մարդիկ խախտել են ածխածնի կենսաբանական շրջանառությունը շատ դարեր շարունակ՝ փոփոխելով հողօգտագործումը երկրոլորտի[1][2] (քարածուխ, բենզինի և գազի զտում, ցեմենտի արտադրություն) հանածո ածխածնի վերջին մասշտաբի արդյունահանումով։ Մինչև 2020թ ածխածնի երկօքսիդը մթնոլորտում աճել է մոտ 52%-ով նախաարդյունաբերական մակարդակներում, որը հանգեցրել է Երկիր մոլորակի մակերևույթի և մթնոլորտի տաքացմանը[3][4]։ Ածխածնի երկօքսիդի ավելացած քանակը բարձրացրել է օվկիանոսների թթվայնությունը մոտավորապես 30%-ով լուծված ածխածնի երկօքսիդի, ածխաթթվի և այլ բաղադրիչների պատճառով, որը էապես փոփոխում է ծովային քիմիան[5][6]։ Հանածո ածխածնի մեծամասնությունը արդյունահանվել է ընդամենը անցյալ կես դարի ընթացքում, և ցուցանիշները շարունակում են աճել արագ՝ խթանելով մարդկության կողմից ստեղծված կլիմայական փոփոխությանը[7][8]։ Ածխածնի և կենսոլորտի շրջանառությունը մեծ նշանակություն ունի, որը դեռ լրջորեն աջակցում է մարդկային քաղաքակրթությանը․ այն դեռ գործում է Երկիր մոլորակի մեծ, բայց սահմանափակ իներցիայով[1][9][10]։ Բնության համակարգի բալանսը կարգավորելը միջազգային առաջնահերթություն է, որը նկարագրված է Փարիզի կլիմայական համաձայնագրի և կայուն զարգացման նպատակի 13-րդ հոդվածում։