Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Ակնաբերդ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 67 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 70 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, կա բուժաշխատող, գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 111 աշակերտներ, ունի 1 մանկապարտեզ՝ «Սոսե» (ՀՕՄ) Հայ օգնության միության, հաճախում են 28 երեխաներ։ Համայնքը լեռնային է, ունի 668,0 հա տարածք։ Ակնաբերդ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը դեպի Սարսանգի ջրամբար:
Բնակչություն
Ակնաբերդ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 586 մարդ, կա 139 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։