Ակնաղբյուր (Տավուշի մարզ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Ակնաղբյուր | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Շրջան | Իջևան | |
Գյուղապետ | Դոլմազյան Կարեն | |
Այլ անվանումներ | Մորուտ | |
Մակերես | 5.8 կմ² | |
ԲԾՄ | 650 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 551[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ակնաղբյուրցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | hy | |
| ||
Ակնաղբյուր, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանի հյուսիսային մասում, Աղստև գետի ձախափնյակում, մարզկենտրոնից 11 կմ հյուսիս, Դիտավան գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Երևանից՝ 146 կմ։
Մինչև 1967 թ.-ի մայիսի 25-ը կոչվել է Ներքին Աղդան, ապա՝ մինչև 1970 թվականի նոյեմբերի 11-ը՝ Մորուտ[2]:
Ակնաղբյուրի հարավային մասում գտնվում է մի սրբատեղի՝ մի դարավոր կաղնու ծառ։ Ըստ ավանդույթի ծառը տնկել է Վարդան Մամիկոնյանը 450 թվականին, երբ վերադառնում էր Խաղխաղի հաղթական ճակատամարտից։ Սակայն 1978 թվականին կաղնին տապալվեց, ընկած կաղնու կողքին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը մի նոր կաղնի տնկեց։
Ըստ որոշ աղբյուրների Ակնաղբյուրի հին բնակիչները եղել են Արցախի Աղդան քաղաքից, որի պատճառով կոչվում էր Ներքին Աղդան։ 1967 թվականին այն վերանվանվեց Մորուտ, իսկ 1970 թվականին՝ Ակնաղբյուր։
Աշխարհագրություն
Ծովի մակերևույթից բարձրությունը 650 մ է։ Գյուղի մակերես 5,8 կմ քառակուսի է։
Կլիմա
Ակնաղբյուրը գտնվում է բարեխառն գոտում՝ ամռանը միջին ջերմաստիճանը + 23 °C է, ձմռանը՝ -1 °C։
Բնակչություն
Ակնաղբյուրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1873 | 1908 | 1922 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 200 | 341 | 248 | 313 | 355 | 437 | 345 | 506 | 650 | 445 |
Տնտեսություն
Բնակչություն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Ակնաղբյուրի արևմուտքում է գտնվում XIII-XX դարերի խաչքարերով գերեզմանոց։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Տավուշի մարզի մարդահաշիվ
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 16
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 15
|
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.