Ակն (գետակ)
From Wikipedia, the free encyclopedia
Ակն, Ակնաղբյուր, Ակնաջուր, Ակնո վտակ, գետակ Հայկական լեռնաշխարհում, Եփրատի ավազանում։ Սկիզբ է առնում Ակն գյուղաքաղաքից, բարձրադիր մի քարաժայռից և, իր մեջ առնելով Խնկաձոր առվակը՝ թափվում է Եփրատ։ Ոմանք Ակնը սխալմամբ նույնացնում են Սարըչիչագ լեռներից սկիզբ առնող Ոսկեգետակին և անվանում են նաև Սև ջուր։ Կառուցված լինելով այս գետակի ակունքների վրա՝ գյուղաքաղաքը կոչվել է Ակն, սրանից էլ իր անունն է ստացել գետակը[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս Ակն (այլ կիրառումներ) և Ակնաղբյուր (այլ կիրառումներ):