Ակնասար
From Wikipedia, the free encyclopedia
Ակնասար, Ուշթափալար, լեռնագագաթ Հայաստանի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանին, Գեղամա լեռնաշղթայում, Ծաղկաշեն գյուղից 9.5 կմ արևմուտք, Ակնալիճ գյուղից 1 կմ հյուսիս-արևելք։ Ունի 3264 մ բարձրություն (1980-ականների հաշվարկով՝ 3258 մ), ամենաբարձր Եռաթմբերի խմբում։
Արագ փաստեր Ակնասար, Տեսակ ...
Ակնասար | |
---|---|
Ակնասարը Լճասարի կողմից, 09.12.2017 թ. | |
Տեսակ | հրաբուխ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Գեղարքունիքի մարզ և Կոտայքի մարզ |
Լեռնաշղթա | Գեղամա լեռնաշղթա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3258 մետր |
Փակել
Ակնասարն իրենից ներկայացնում է հրաբխային երկգագաթ լեռ և հանդիսանում է Գեղամա լեռների կենտրոնական մասում գտնվող գագաթներից՝ ամենաբարձրը Եռաթմբերի խմբում։ Լեռան լանջերը ծածկված են մերձալպյան և ալպյան բազմազան բուսականությամբ։
Լեռան հարևանությամբ՝ 3030 մ բարձրության վրա է գտնվում Ակնա լիճը, որն ունի 0,5 կմ² մակերես[1][2]։