Ակներ (Սյունիքի մարզ)
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Ակներ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]։
- Այս հոդվածը Հայաստանի Սյունիքի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ակներ (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Ակներ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | ՍյունիքիՍյունիքի մարզ|Սյունիքի | |
Համայնք | Գորիս համայնք[1] | |
Հիմնադրված է | 1880 թ. | |
Այլ անվանումներ | Բռուն, Բուռուն | |
Մակերես | 1,89 կմ² | |
ԲԾՄ | 1650 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1374[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Ակներցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Փակել
Գորիս քաղաքից հեռու է 2 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Վերիշեն գյուղից անմիջապես հյուսիս-արևմուտք, Վարարակ գետի ափին, ծովի մակերևույթից 1600-1680 մ բարձրության վրա։
Հիմնադրվել է 1880 թվականին։ Բուռուն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ Ակները 1958-1990 թթ.-ին գտնվում էր Վերիշենի պետական տնտեսության կազմում, որից տարանջատվել է 1991 թ.-ին։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։ Ակներ է վերանվանվել 2006 թ. հուլիսի 4-ին։