Ակտեոն
From Wikipedia, the free encyclopedia
Ակտեոն (Ակտէոն, Ակտել, հուն․՝ Ἀκταίων), հին հունական դիցաբանության հերոս[2], Արիստեսի և Ավտոնոուսի որդին, Ապոլլոնի և Կիրենայի թոռը։ Նրան դաստիարակել է կենտավրոս Քիրոն, որը նրան սովորեցնում էր որսորդություն։ Դիոնիսոսի հնդկական արշավանքի մասնակից[3]։ Մրցակցել է Օֆելտայի համար անցկացված մարտակառքերի մրցումներին[4]։