Ահաբեկչություն Նիսում
From Wikipedia, the free encyclopedia
Ահաբեկչություն Նիսում, տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 14-ին։ Մոտավորապես ժամը 2:30-ին (UTC+2) ծագումով թունիսեցի Նիսի 31-ամյա մի բնակիչ[3] բեռնատար մեքենան քշել է Նիսի Անգլիական առափնյակում Բաստիլի գրավման օրվա առթիվ կազմակերպված հրավառությանը հետևող ամբոխի վրա, իսկ հետո սկսել է հրազենից կրակել հավաքվածների վրա։ Մինչև մեքենան կանգնեցնելը, վարորդը մոտ երկու կմ մեծ արագությամբ քշել է ամբոխի միջով[4]։ Մահացել է մոտավորապես 80 մարդ[5], ավելի քան 100-ը վիրավորվել են, 40 հոգի ծանր վիճակում են[6][7]։ Հարձակվողին ոստիկանությունը գնդակահարել է[8]։ Իշխանությունները հայտնել են, որ բեռնատարում հայտնաբերվել է հրազեն և նռնակներ[9]։
Արագ փաստեր Ահաբեկչություն Նիսում, Տեսակ ...
Ահաբեկչություն Նիսում | |
---|---|
Նիսի Անգլիական առափնյակ | |
Տեսակ | զանգվածային սպանություն, տրանսպորտի օգտագործում ահաբեկչության նպատակով, ահաբեկչական ակտ և սպանդ |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Գրոհի վայր | Նիս[1] |
Տեղադրանք | Անգլիական առափնյակ[1] |
Գրոհի նպատակ | անհայտ |
Տարեթիվ | հուլիսի 14, 2016[1] |
Գրոհի միջոց | բեռնատար մեքենա |
Զենք | Հրազեն |
Զոհվածներ | 87 մարդ[2] |
Վիրավորներ | 434 |
Ահաբեկիչներ | 1 |
2016 Nice attack Վիքիպահեստում |
Փակել