հայ բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Ահարոն Ստեփանի Տատուրյան (1886, սեպտեմբերի 19, գյուղ Օվաճըգ, Իզմիթի սանջակ, Թուրքիա - 1965, հունվարի 31, Փարիզ), հայ բանաստեղծ։ Ստորագրել է Ահարոն գրչանունով։
Ահարոն Տատուրյան | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Ահարոն Ստեփանի Տատուրեան |
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1887 |
Ծննդավայր | Քոջայելիի մարզ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 31, 1965 (77 տարեկան) |
Վախճանի վայր | Մոնմորանսի, Վալ-դը-Ուազ |
Գերեզման | Հայ մտավորականների դամբարան[1] |
Գրական անուն | Ահարոն |
Մասնագիտություն | բանաստեղծ, ուսուցիչ և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան (1909) և Պրահայի Կարլի համալսարան |
Աշխատավայր | Դպրոցասէր վարժարան, Անդաստան և Արեւմուտք |
Սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան, 1907-1909 թվականներին՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարաններում։ Սահմանադրության հռչակումից հետո վերադարձել է Կ.Պոլիս, զբաղվել ուսուցչությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի օրերին աքսորվել է Կոնիա, 1919 թվականին վերադարձել է Կ.Պոլիս։ 1922 թվականին անցել է Բուլղարիա, ապա՝ Չեխոսլովակիա, որտեղ հետևել է Պրահայի համալսարանի գրական ճյուղի դասընթացներին։ 1929 թվականին հաստատվել է Ֆրանսիայում (Փարիզ, Մարսել), զբաղվել ուսուցչությամբ։
Գրական ասպարեզ է իջել 1902 թվականին՝ աշխատակցելով «Բազմավեպ», «Մեհյան» և այլ պարբերականների։ Իր ստեղծագործությունները հրատարակել է շատ ավելի ուշ. Փարիզում լույս է ընծայել «Մագաղաթներ» (1938), «Պոհեմականք» (1939), «Սօսեաց անտառ» (1948), «Երկնէր երկիր» (1957), «Բագիններուս կրակին դէմ» (1958), «Կարմիր աւետարան» (1959) ժողովածուները։ Հետմահու հրատարակվել են նրա «Վերջին կաթիլներ» և «Հին քերթուածներ» (երկուսն էլ՝ 1971) ժողովածուները։ Տատուրյանը երգել է մարդկային վիշտը, պատկերել «խեղճ մարդկանց» վիճակը հակասություններով լի աշխարհում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.