Ահմադ Տալիբ ալ-Իբրահիմի (արաբ․՝ اأحمد طالب الإبراهيمي, հունվարի 5, 1932(1932-01-05)[1][2], Սետիֆ, Ալժիր), Ալժիրի արտաքին գործերի նախարարը 1982-1988 թվականներին, 1999 և 2004 թվականներին նախագահի թեկնածու, չափավոր իսլամիստ։

Արագ փաստեր Ահմադ Տալիբ ալ-Իբրահիմի արաբ․՝ أحمد طالب الإبراهيمي‎‎, Ծնվել է ...
Ահմադ Տալիբ ալ-Իբրահիմի
արաբ․՝ أحمد طالب الإبراهيمي
Thumb
Ծնվել էհունվարի 5, 1932(1932-01-05)[1][2] (92 տարեկան)
ԾննդավայրՍետիֆ, Ալժիր
Քաղաքացիություն Ալժիր
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԱզգային բժշկական ակադեմիա
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[3]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և գրող
Ծնողներհայր՝ Մոհամեդ Իբրահիմի Էլ Բաշիր
Զբաղեցրած պաշտոններԱլժիրի արտաքին գործերի նախարար և Education Minister of Algeria?
ԿուսակցությունԱզգային ազատության ճակատ
ԱնդամությունԴամասկոսի արաբերենի ակադեմիա
 Ahmed Taleb Ibrahimi Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Ծնվել է համեստ ունեցվածքի տեր ընտանիքում, հայրը չափավոր հայացքների տեր հայտնի իսլամական աստվածաբան և գիտնական Շեյխ Բաշիր ալ-Իբրահիմին է։ Հոր ազդեցության տակ, որը չէր թաքցնում իր հայացքները, մեծացել է որպես ֆրանսիական գաղութատիրության հակառակորդ և երկրի անկախության կողմնակից։ Ավարտել է Փարիզի բժշկական ակադեմիան, ունի արյունաբանության բնագավառում բժշկության դոկտորի կոչում։

1957 թվականի փետրվարին՝ Ֆրանսիայում սովորելու ժամանակ, ձերբակալվել է ալժիրցի մուսուլման ուսանողների (UGEMA) ընդհատակյա գործունեության և համընդհանուր միություն ստեղծելու մեղադրանքով։ 5-ամյա բանտարկության ժամանակ մտել է անկախ Ալժիրի ապագա ղեկավարների շրջան։ Ազատ է արձակվել 1961 թվականի սեպտեմբերին հիվանդության պատճառով։ 1962 թվականից աշխատել է Ալժիրի գլխավոր հիվանդանոցում անկախությունից առաջ և հետո։ Բազմիցս մերժել է տարբեր նախարարություններում պետական ծառայության անցնելու առաջարկները։

Երկրի նախագահ Ա. Բեն Բելլի կարգադրությամբ 1964 թվականի հուլիսին ձերբակալվել է ռեժիմի հետ անհամաձայնության համար։ 8-ամսյա բանտարկության ընթացքում ենթարկվել է տանջանքների։ Ազատ է արձակվել 1965 թվականի փետրվարին՝ երկրի պաշտպանության նախարար և ապագա նախագահ Խուարի Բումեդյենի միջնորդությամբ։ Շվեյցարիայում բուժվելուց հետո վերադարձել է հայրենիք և շարունակել աշխատել որպես բժիշկ։

1965 թվականի հունիսի 19-ի հեղաշրջումից և Հ. Բումեդյենի իշխանության գալուց հետո ընդունել է ազգային կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնելու նրա առաջարկը։ Բարեփոխել է երկրի դպրոցն ու կրթական համակարգը։

1970-1977 թվականներին եղել է ինֆորմացիայի և մշակույթի նախարար, 1977-1982 թվականներին՝ երկրի նախագահին առընթեր խորհրդական-նախարար, զբաղվել է արտաքին կապերով։

1982 թվականի մայիսի 8-ից մինչև 1988 թվականը եղել է Ալժիրի արտաքին գործերի նախարար։

1999 թվականին և 2004 թվականին փորձել է առաջադրվել նախագահի պաշտոնում, 1999 թվականին հանել է իր թեկնածությունը այլ ընդդիմադիրների հետ միասին, մեղադրելով իշխանություններին և բանակին ընտրությունների ելքի վրա ազդեցության համար, 2004 թվականին նրա թեկնածությունը հանվել է որպես արգելված Իսլամական փրկության ճակատի հետ կապ ունեցողի։

«Նամակներ բանտից» գրքի[4] (1965) և «Ալժիրցու հուշեր» (2006[5], 2008[6] թվական) երկհատորյակի հեղինակ է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.