From Wikipedia, the free encyclopedia
Ջավադ Մեհեմմեդալի օլի Ախունդզադե (ադրբ.՝ Cavad Məhəmmədəli oğlu Axundzadə, մայիսի 5, 1892, Ներքին Սեյֆալու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 12, 1937, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի բանաստեղծ, թարգմանիչ, Ադրբեջանի գրողների միության անդամ (1934), պրոֆեսոր[1];
Ահմեդ Ջավադ ադրբ.՝ Əhməd Cavad | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1892 |
Ծննդավայր | Ներքին Սեյֆալու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 12, 1937 (45 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր և գրական քննադատ |
Աշխատավայր | Ադրբեջանի պետական գյուղատնտեսական ինստիտուտ |
Ամուսին | Shukriyya Javad? |
Երեխաներ | Yilmaz Akhundzade? |
Ahmad Javad Վիքիպահեստում |
Ադրբեջանի օրհներգի խոսքերի հեղինակը Ահմեդ Ջավադն է։
Ահմեդ Ջավադը ծնվել է 1892 թվականի մայիսի 5-ին Շամքիրի շրջանի Սեյֆելի գյուղում։ Ջավադն իր առաջին կրթությունը ստացել է գյուղում երեք տարի և սովորել է արաբերեն և պարսկերեն։ Սա նրա առաջին և վերջին կրթությունն էր Շամքիրում։ Երբ նա յոթ տարեկան էր, նա կարողացավ կարդալ Ղուրանը։ Հոր մահից հետո նա 1906 թվականին տեղափոխվել է Գանձակ իր մոր հետ։ Ահմեդ Ջավադը ընդունվել է Ելիզավետպոլի ճեմարան 1906 թվականին։ Ահմեդ Ջավադը սովորել է ճեմարանում 6 տարի և ավարտել է 1912 թվականին։ Նա իր մանկավարժական գործունեությունը սկսեց 1913 թվականին Գանձակի աղջիկների թիվ 1 դպրոցում ՝ որպես առաջին պաշտոնական ուսուցիչ[2]։
Ահմեդ Ջավադի բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1916 թվականն ՝Բաքվում։ Գրքի հրատարակման պահին բանաստեղծը գտնվում էր Բաթումում։
Ահմեդ Ջավադը մասնակցել է Բալկանյան պատերազմին 1912-1913 թվականներին։ Բանաստեղծը 1914 թվականից աշխատել է «Բաց խոսք» թերթի թղթակից։ Այդ ժամանակ Մամեդ Էմին Ռասուլզադեն օգնել է հրատարակել նրա գործերը։ 1916 թվականին «Բաց խոսք» թերթում տպագրվել է բանաստեղծի «Երկու թշնամի» պատմվածքը[3]։
Առաջին համաշխարհային պատերազմը հատուկ փուլ է կազմակերպել Ահմեդ Ջավադի ստեղծագործության մեջ[4]։
Ահմեդ Ջավադը նաև քաղաքական կյանքում ակտիվ էր Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության օրոք։ Ադրբեջանի օրհներգի խոսքերի հեղինակն է։
Նրան ձերբակալել են 1937 թվականի հունիսի 4-ին ՝միաժամանակ իր ուսուցիչը Հուսեյն Ջավիդին և նրա ուսանողինը Միքաել Մուշֆիգին։ Ահմեդ Ջավադը սպանվել է Բաքվում 1937 թվականի հոկտեմբերի 12-ին։ 1955 թվականին բանաստեղծը արդարացվել է[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.