Աղանդավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Աղանդավորություն, ուսմունք կամ վարդապետություն համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնեություն, իսլամ, բուդդիզմ և այլն), որ խոտորվում է պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան[1]։ Աղանդավորության մեջ կրոնական կերպարանքով արտացոլվում են տարբեր սոցիալական խմբերի (գյուղացիական, արհեստավորական և այլն) սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյական շահերն ու ձգտումները։ Ժամանակակից կրոնները, որպես աղանդներ, ծագել են նախկին կրոնական համակարգերից։
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |