From Wikipedia, the free encyclopedia
Աղավնարոտ, աղավնախոտ (լատին․՝ Spérgula), մեխակազգիների ընտանիքի միամյա, երբեմն՝ ձմեռող խոտաբույսերի ցեղ, կերային խոտաբույս։
Աղավնարոտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Մեխակազգիներ (Caryophyllaceae) |
Ենթաընտանիք | Paronychioideae |
Տրիբա | Polycarpeae |
Ցեղ | Աղավնարոտ (Spergula) L., 1753 |
Սրանք հիմնականում միամյա խոտաբույսեր են, որոնք ունեն հիմքից ճյուղավորվող ամուր ցողուններ՝ հանդիպակաց ուղղագիծ տերևներով։ Մանր սպիտակ ծաղիկները ամփոփված են նուրբ թևավոր ծաղկաբույլերի մեջ։
Հայտնի է աղավնարոտի 4–6 տեսակ՝ բարեխառն կլիմայով երկրներում։ Նախկին ԽՍՀՄ տարածքում հանդիպում են բոլոր տեսակները։ Դաշտային աղավնարոտը (S. arvensis) և սովորական աղավնարոտը (S. vulgaris) լավ ուտում են գյուղատնտեսական կենդանիները․ կանաչ զանգվածը՝ որպես լրակեր արոտավայրերում և խոտի հետ։ Դաշտային աղավնարոտի 100 կգ կանաչ զանգվածը պարունակում է 13,8 կերային միավոր և 20,0 կգ մարսելի պրոտեին, խոտի մեջ համապատասխանաբար՝ 56,8 և 7,0։
Ցանքից ստացվում է մինչև 170 ց/հա կանաչ զանգված։ Վուշի, հացազգի մշակաբույսերի մոլախոտ է։
Ներկայումս հայտնի է աղավնարոտի 16 տեսակ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.