Աղա (կոչում)
կոչում / From Wikipedia, the free encyclopedia
Աղա (օսման.՝ أغا թուրքերեն՝ ağa ադրբ.՝ ağa պարս.՝ آقا հին թյուրքերեն՝ аka — ավագ[1]), Արևելքի մի շարք երկրներում (Օսմանյան կայսրություն, Սեֆյան Պարսկաստան և այլն) ավագներին դիմելու կարգ, որը ցույց է տալիս ավագի կոչումը և հռչակը։
Օսմանյան կայսրությունում այս կոչումը տրվում էր նաև հրամանատարներին, հատկապես ենիչերիների (yeniçeri ağası) և սիփահիների՝ (sipahi ağası), ինչպես նաև որոշ պալատային ծառայապետերի։ Ենիչերիների լիկվիդացումից հետո (1826 թ.) աղա էին անվանում օսմանյան բանակի կրտսեր և միջին կազմերի սպաներին։ Օսմանյան կայսրությունում շատ հաճախ «աղա» կոչումը տրվում էր նաև դատական ֆունկցիաներ իրականացնող անձանց, ինչպես նաև համայնքների ղեկավարներին։ Մոնղոլական որոշ ցեղախմբերում նույնպես կիրառվում է «աղա» տերմինը։
Ժամանակակից Թուրքիայում աղա կոչումը տրվում է հարուստ ագարակատերերին։ Հաճախ աղա կոչումը կցվում է նաև անձի անվանը։
Սեֆյան Պարսկաստանում[2], որպեսզի նշվի հարուստ անձի կամ ֆեոդալի բարձր դիրքը, փաստաթղթերում և աղբյուրներում հոգնակի թվով նշվում է աղալար (ağalar) եզրույթը։
Ինչպես նաև «աղա» տերմինը մի շարք թյուրքալեզու ազգերի մոտ նշանակում է «ավագ եղբայր» կամ էլ «հորեղբայր» (եթե «հորեղբայրը» տարիքով մեծ չէ, ապա հաճախ կիրառվում է նաև «կոկե» տերմինը) և օգտագործվում է՝ բնորոշելու առկա հարգանքը ավագների նկատմամբ։
Նախասովետական հայ իրականության մեջ՝ գյուղատեր, կալվածատեր, ինչպես նաև ունևոր մարդկանց դիմելու ձև։