From Wikipedia, the free encyclopedia
Աղբերականաց, Աղբերականց, Աղբերականք[1], Արծաթաղբերան, Արծաթաղբերս, Արծաթադբերք, Արծաթաղբյուր, դաշտ Թուրքիայում, Հասանկալա քաղաքից հարավ։ Այս անունով առաջին անգամ հիշատակել է Ղազար Փարպեցին, ըստ որի դաշտի հիմնական անունը Արծաթաղբերս էր։ Այստեղ է գտնվել պատմական Դու գյուղը (Բասենի գավառ)[2]. Փավստոս Բուզանդը վկայում է, որ Բասենի եպիսկոպոսի բնակավայրը դարձել է Որդորու (Որդորի կամ Որդրու) գյուղը, որը գտնվում էր Աղբերականաց դաշտում և նույնացվում էր Դու գյուղի հետ։ Հայաստանի 387 թվականի բաժանման ժամանակ այս դաշտով է անցել պարսկա-բյուզանդական սահմանը[3]։
Աղբերականաց | |
---|---|
Տեսակ | հարթավայր |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածք | Էրզրումի մարզ |
Աղբերականց հովիտը շրջապատված է Ծիրանյաց և Այգորդ կանաչ լեռներով և նմնացնում է փոքրիկ դրախտ։ Մուրց և Արաքս գետերի միախառնման տեղում գտնվում է յոթ կամարներով Հովվի կամուրջը, որը բասենցիների մոտ պահպանված ավանդույթի համաձայն կառուցվել է Վաղարշակ թագավորի օրը։
Կարաբազար լեռներից բխում են զով ու թարմ աղբյուրներ, որոնք կոչվում են Աղբերականք կամ Արսատ-աղբերք։ Այս աղբյուրների ջրերը միավորվում են Գուռնիճ գետի մեջ և թափվում Արաքսի Մուրց վտակը։ Հովտի բնակիչները ջուրն օգտագործել են խմելու, ոռոգելու դաշտերը և ջրաղացները շահագործելու նպատակով[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.