Վիրահայոց լեռներ
լեռնաշղթա Վրաստանում և Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Վիրահայոց լեռներ (վրաց.՝ ლოქის ქედი), Աղզըբոյուք, Աղգիբեուկ, Աղզիրոյուք, Իրգինչաղ, Լալվարի լեռներ, Սոմեիխի լեռներ, Սամխեթի լհոնաշղթա, Սոմխեթի լեռներ, Սոմխետի լեռներ, Սոմկետիան մթս, Վիրաայոց լեռներ, Վրահայոց լեռներ, լեռնաշղթա Հայաստանի Լոռու մարզում, Վրաստանի սահմանին։ Ընդհանուր ունի մոտ 73 կմ երկարություն։ Ամենաբարձր կետը Լալվար լեռն է՝ 2544 մ։
Արագ փաստեր Վիրահայոց լեռներ, Տեսակ ...
Վիրահայոց լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Լոռու մարզ և Քվեմո Քարթլիի մարզ |
Լեռնաշղթա | Փոքր Կովկաս |
Բարձրություն (ԲԾՄ) | 2544 մետր |
Երկարություն | մոտ 73 կմ |
Մեծագույն գագաթ | Լալվար |
Փակել
Տեղակայված է Փոքր Կովկասի լեռնային համակարգում։ Ջրբաժան է Խրամ և Դեբեդ գետերի միջև։ Միջին բարձրությունը 1800-2000 մ։ Վիրահայոց լեռներում կան պղնձի և բազմամետաղների հանքավայրեր։ Արևմտյան մասը ձգվում է մինչև Գայլեդրունք լեռնանցքը[1][2]։