Ուռուտ (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Ուռուտ (Աղզիբոյուք, Աղզրբոյուք, Աղզիբեյուկ, Մեսխանկա, Միսխանա, Միսխանի ջուր, Միսխանկա, Պրիվոլի, Ուրուտ[1]), գետ Հայաստանի Լոռու մարզում, Ձորագետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Վիրահայոց լեռնաշղթայի կենտրոնական մասի հարավային լանջերից՝ Գայլի դրունք լեռնանցքի մոտից՝ 1700 մ բարձրությունից, և հոսելով Լոռու մարզով, Ստեփանավան քաղաքից 3,5 կմ արևելք՝ ձախից միանում Ձորագետին։ Երկարությունը 22 (20[2]) կմ է, ջրհավաք ավազանը՝ 148 կմ²։ Հոսում է Լոռու դաշտով, առաջացնում 6 կմ երկարության և 2080 մ լայնության կանիոն։ Պրիվոլնոյե գյուղից գետահովիտն ընդարձակվում է, վերածվում դարավանդված գոգահովտի։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 1,07 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուռուտ (այլ կիրառումներ)
Ուռուտ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 22 կմ |
Ավազանի մակերես | 148 կմ² |
Ջրի ծախս | 1,07 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Վիրահայոց լեռներ |
Կոորդինատներ | 41°00′08″ հս․. լ. 44°26′02″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ղանձիլ |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Լոռու մարզ |
Ուռուտի և Ձորագետի խառնարանում են գտնվում Լոռի բերդաքաղաքի ավերակները։ Գետակի վրա պահպանվել են 12-13-րդ դարերին ստեղծված Լոռի բերդի կամուրջը[1][3]։