Աղի (լեռնանցք)
From Wikipedia, the free encyclopedia
Աղի, Ալի, Ալիգյադուկ, Աղու, Դադալուզյարդուկ, լեռնանցք Հայկական լեռնաշխարհում, Ծաղկանց լեռների հարավարևմտյան շրջանում, Արճեշ քաղաքից հյուսիս–արևմուտք, Արճեշ–Մանազկերտ խճուղու վրա, Ալի գյուղի մոտ։ Ըստ Հ. Հյուբշմանի՝ Աղին կապ չունի հայերեն «աղի» կամ «աղիք» բառերի հետ։ Բարձրությունը 1973 մ[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղի (այլ կիրառումներ)
- Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 176 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 256)։ |