Եղնախաղի լեռնաշղթա
From Wikipedia, the free encyclopedia
Եղնախաղի լեռներ, Ադբարա, Ադբարայի լեռներ, Աղուբա, Աղուբաբա, Աղոցք, Ղուկասյան, լեռնաշղթա Հայաստանի ծայր հյուսիս-արևմուտքում, Վրաստանում և Թուրքիայամ՝ Արփի, Ծովակ, Խոզապին, Խանչալի լճերի ջրբաժանում։
Եղնախաղի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան, Վրաստան և Թուրքիա |
Վարչատարածքային միավոր | Շիրակի մարզ |
Բարձրություն (ԲԾՄ) | 3042 մետր |
Երկարություն | 60 կմ |
Մեծագույն գագաթ | Մեծ Եղնախաղ |
Ձգվում է Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի պետական սահմանի երկայնքով ավելի քան 60 կմ։ Բաղկացած է հրաբխային գոյացումներից։ Առավելագույն բարձրությունը 3042 մ է (Մեծ Եղնախաղ լեռ)։ Բարձր լեռնային գոտին ունի ալպյան բնույթ, կան ռելիեֆի սառցադաշտային ձևեր։ Լանջերը մեղմաթեք են, հովիտներով մասնատված, տեղ-տեղ՝ աստիճանակերպ։ Ստորոտներին կան սառցադաշտային գոյացումներ։ Հրաբխային գագաթները պատահում են կղզիների ձնով։ Եզրամասերում տարածվում են լավային ալիքավոր սարավանդներ։ Ամառը զով է, ձմեռը՝ ցուրտ, տարեկան տեղումները՝ 500-600 մմ։ Ձյունածածկույթը մնում է ավելի քան 6 ամիս։ Եղնախաղի լեռնաշղթան հարուստ է աղբյուրներով։ Տիրապետում են ալպյան լեռնամարգագետնային դարչնագույն և ճմատորֆային հողերը, ցածրադիր մասերում՝ լեռնային սնահողերը։ Եղնախաղի լեռնաշղթա ծածկված է մերձալպյան և ալպյան մարգագետիններով[1]։