Աղվեսագիրք
From Wikipedia, the free encyclopedia
«Աղվեսագիրք», կամ «Աղուէսագիրք», հայկական միջնադարյան առակների ժողովածու, որը ձեռագրերում հայտնի է խմբագրական տարբերակներով։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղվեսագիրք (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Աղվեսագիրք, Հեղինակ ...
Աղվեսագիրք | |
---|---|
Հեղինակ | Վարդան Այգեկցի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | առակների ժողովածու |
Հրատարակումներ կամ թարգմանություններ | վրացերեն և արաբերեն |
Փակել
«Աղվեսագիրք» անվանումը տարածվել է XVII դարում՝ Ոսկան Երևանցու հրատարակումից հետո («Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք», 1668)։ «Աղվեսագիրքն» ունեցել է ևս երեք հայերեն հրատարակություն՝ 1683, 1698 և 1827։ «Աղվեսագիրքը» վերագրվել է Վարդան Այգեկցուն, իսկ ըստ Նիկողայոս Մառի` այն «վարդանյան» առակախմբերի մի ուրույն խմբագրություն է։ «Աղվեսագիրքը» ուշ միջնադարում թարգմանվել է վրացերեն և արաբերեն։