Աղրիչայ (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Աղրիչայ, գետ Ադրբեջանում, Ալազանի ձախ վտակը։ Երկարությունը 134 կմ է, ավազանը` 1810 կմ²։ Սկիզբ է առնում Մեծ Կովկասի հարավային լանջերից, 3200 մ բարձրությունից։ Հոսում է Ավթարանի հովտով։ Ընդունում է Կիշչայ, Մուրդար և այլ վտակներ։ Ջրի տարեկան միջին ծախսը 3.85 մ³/վրկ է (գետաբերանում), առավելագույնը` 41.4 մ³/վրկ, տարեկան հոսքը` 121.3 մլն. մ³։ Աղրիչայի և նրա վտակների ջրերն օգտագործվում են ոռոգման համար։