From Wikipedia, the free encyclopedia
«Աղ մեր մաշկի վրա» (գերմ.՝ Salz auf unserer Haut և անգլ.՝ Salt on Our Skin) կամ «Ցանկություն» (անգլ.՝ Desire), Գերմանիայի, Ֆրանսիայի և Կանադայի համատեղ արտադրությամբ գեղարվեստական ֆիլմ, 1992 թվականին նկարահանված ռոմանտիկ և էրոտիկ մելոդրամա, որի ռեժիսորը Էնդրյու Բիրկին է։ Ֆիլմի սցենարը գրել է հենց ռեժիսորը Բի Ժիլբերի հետ՝ հիմնվելով Բենուա Գրուի՝ (ֆր.՝ Benoîte Groult և գերմ.՝ Benoîte Groult) 1988 թվականին լույս տեսած հայտնի «Les Vaisseaux Du Coeur» վեպի վրա։
Աղ մեր մաշկի վրա անգլ.՝ Salt on Our Skin | |
---|---|
Երկիր | Գերմանիա Ֆրանսիա Կանադա |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, դրամա, էրոտիկ ֆիլմ և մելոդրամա |
Թվական | 1992 և սեպտեմբերի 17, 1992[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էնդրյու Բիրքին[2][3] |
Պրոդյուսեր | Բերնդ Այխինգեր |
Սցենարի հեղինակ | Էնդրյու Բիրքին |
Դերակատարներ | Գրետա Սկակկի, Վինսենթ դ'Օնոֆրիո, Anaïs Jeanneret?, Հանս Ցիշլեր, Շիրլի Հենդերսոն, Կլոնդին Օժե, Շառլ Բեռլեն, Ռոբերտ Հայդեն, Ռիչարդ Ջաթրաս և Ժասմին Ռոյ |
Օպերատոր | Դիտրիխ Լոման |
Երաժշտություն | Կլաուս Դոլդինգեր |
Մոնտաժ | Դագմար Հիրց |
Պատմվածքի վայր | Շոտլանդիա |
Նկարահանման վայր | Մոնրեալ, Ֆլորիդա, Փարիզ և USVI |
Կինոընկերություն | Constantin Film |
Տևողություն | 110 րոպե |
Գլխավոր դերակատարներն են Գրետա Սկակին, Վինսենթ դ’Օնֆորիոն, Հանս Զիշլերը, Անաիս Ժեներետը, Բարբարա Ջոնսը և Պետրա Բերնդտը։ Ֆիլմը նկարահանվել է Շոտլանդիայում՝ Գլազգոյում և մի քանի այլ բնակավայրերում[4]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1992 թվականի սեպտեմբերի 17-ին Գերմանիայում։
Ֆիլմը պատմում է ֆրանսուհու և շոտլանդացու սիրո պատմությունը։ Նա ուսանողուհի էր, որն արձակուրդներին Փարիզից եկել էր Շոտլանդիա, իսկ շոտլանդացին տեղական ձկնորս էր։ Նրանք ունեին տարբեր կրթություն, տարբեր ճաշակ, բայց նրանց միջև որպես կայծ սեր էր բռնկվել։
Ֆիլմի գործողություններն սկսվում են 20-րդ դարի 50-ական թվականների վերջին։ Ջորջի Մաք Էվենը Փարիզում ապրող երիտասարդ աղջիկ է։ Նա արձակուրդներին գալիս է Շոտլանդիա, որտեղ ծանոթանում է գյուղացիական ընտանիքից մի հասարակ տղայի՝ Հեյվինի հետ։ Աղջիկը սիրահարվում է նրան և անցկացնում մեկ գիշեր։
Մեկ տարի անց Ջորջին նորից գալիս է Շոտլանդիա և դարձյալ հանդիպում Հեյվինին, որն արդեն նշանված էր մեկ ուրիշի հետ։ Ջորջին և Հեյվինը, չնայած դրան, շարունակում են իրենց սիրային հարաբերությունները։ Հետագա տարիներին Ջորջին սովորում է, իսկ Հեյվինն աշխատում է ձկնորս։ Հեյվինն իր սիրեցյալին առաջարկում է ամուսնանալ, բայց նա հրաժարվում է։
Հետագայում ինչպես Ջորջին, այնպես էլ Հեյվինը ամուսնանում են, բայց այլ մարդկանց հետ, ունենում են երեխաներ։ Մի քանի տարի անց Ջորջին ամուսնալուծվում է և ուղևորվում Կանադա։ Իսկ Հեյվինն այդ ժամանակ մասնակցում էր ձկնորսների բողոքի ակցիաներին՝ ընդդեմ քաղաքականության կառավարության։
Չնայած այդ ամենին՝ Ջորջին և Հեյվինը շարունակում են իրենց հարաբերությունները՝ հանդիպելով իրենց ողջ կյանքի ընթացքում, և այդ հանդիպումները լի էին սիրով և կրքով։ Ջորջին բացատրում է Հեյվինին՝ ինչու նա չի համաձայնվել ամուսնանալ․ նա չէր կարող ապրել հասարակ ձկնորսի հետ։ Նրանց ծանոթությունից մոտավորապես երեսուն տարի անց տեղի է ունենում նրանց վերջին հանդիպումը, որից հետո Հեյվինը մահանում է։
Գերմանիայում ֆիլմը հավաքել է 889 հազար դոլար[5]։
Գերմանական «Cinema» ամսագիրը ֆիլմն անվանել է ֆեմինիստական բեսթսելլերի հիման վրա նկարահանված էրոտիկ կիչ[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.