Աճարկուտ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Աճարկուտ.

Աճարկուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղ
Աճարկուտ
«Սրանոցի» կամուրջը
Երկիր
 
Հայաստան
ՄարզՏավուշ
Այլ անվանումներՍևքարի փայտամշակման գործարանին կից, Սևքարի անտառտնտեսությանը կից
Մակերես0,2 կմ²
ԲԾՄ780 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն196[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաճարկտեցի
Ժամային գոտիUTC+4
##Աճարկուտ (Հայաստան)
Red pog.png

Աճարկուտ գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 25 կմ հյուսիս-արևմուտք, նախկին Իջևանի շրջանի հյուսիսային մասում, Քարահան գետի ափին, Ծաղկավան գյուղից 4 կմ հեռու։

Նախկին անվանումներն են՝ Սևքարի անտառտնտեսությանը կից ավան, Սևքարի փայտամշակման գործարանին կից ավան։ Աճարկուտ է կոչվում 1967 թ.-ի մայիսի 25-ից[2]։

Հիմնադրվել է 1930 թ.-ին և Աճարկուտ է վերանվանվել 1978 թ.-ին։

Բնակչություն

Աճարկուտի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 364 216 137 196 178

Տնտեսություն

Բնակչության հիմնական զբաղմունքն է անտառատնտեսությունը։

Պատմամշակութային կառույցներ

Աճարկուտի շրջակայքում են գտնվում “Առաքելոց” (XIII դար), “Դեղձնուտ” (X-XVII դարեր), “Կիրանց” (XIV դար) և “Սամսոնի” (XII-XIII դարեր) վանքերը, իսկ հարավային մասում են 1695 թ.-ի Սբ. Աստվածածին եկեղեցին և XIII-XIV դարեր գերեզմանոցը։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 20 
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 15 
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Աճարկուտ
Listen to this article