Ամաղու
գյուղ Հայաստանի Վայոց Ձորի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Վայոց Ձորի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ամաղու, լքված գյուղական բնակավայր գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[2]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ամաղու | |||
Նորավանքի վանական համալիր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Արենի (համայնք) | Արենի համայնք[1] | ||
ԲԾՄ | 1600 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼0 մարդ (2011) | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Ամաղու գյուղը Արենի գյուղից հեռու է 12 կմ դեպի հարավ-արևմուտք և գտնվում է Գնիշիկ գետի ձախ ափին։ Այստեղ է գտնվում համանուն ձորը՝ Արաքսի ավազանի Արփա գետի ձախակողմյան օժանդակ Գնիշիկի ավազանում։ Բավական խորն է և բուսականությամբ աղքատ։ Միայն ստորին հատվածը՝ Նորավանքի շրջակայքը, կանաչապատ է, որտեղ աճում են խաղող, ընկուզենի, բալենի ու այլ պտղատու ծառատեսակներ։ Միջին դարերում այստեղ է գտնվել Հրաշակաբերդ բերդը[3]։
Ամաղու գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով[4]։ 2003 թվականի տվյալներով բնակավայրի տարածքում հաշվառվել է 77 միավոր հուշարձան, որոնք ընդգրկված են պետության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[4]։
Ամաղու գյուղի տարածքում հաշվառված բոլոր հուշարձանները գտնվում են Նորավանք վանական համալիրի կազմում։
Ամաղուի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 1873 | 1908 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1989 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 198 | 350 | 131 | 385 | 526 | 491 | 164 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.