Ամանորն Իսրայելում
From Wikipedia, the free encyclopedia
Ռոշ Հաշանա (եբրայերեն՝ רֹאשׁ הַשָּׁנָה, բառացիորեն՝ «տարվա գլուխ»), հրեական Նոր տարի, որը տոնում են երկու օր անընդմեջ՝ աշնանային տիշրեյ ամսվա նորալուսնին, ըստ հրեական տոմարի (ընկնում է սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին)։ Այդ օրվանից սկսվում է նոր հրեական տարվա հաշվարկը։
Արագ փաստեր Ամանորն Իսրայելում ראש השנה, Այլ կերպ ...
Ամանորն Իսրայելում ראש השנה | |
---|---|
Այլ կերպ | Հրեական Նոր տարի |
Տեսակ | պետական տոն, Ամանոր և տոն |
Ենթադաս | հրեական տոներ |
Ամսաթիվ | 2015 թվականի սեպտեմբերի 13- սեպտեմբերի 14 |
Տոնվում է | Իսրայել |
սկսած | տիշրեի 1 |
մինչև | տիշրեի 2 |
Հաստատված | Աշխարհի արարումից |
Տոնում | սինագոգ, ընտանիք |
Ավանդույթներ | Աղոթք սինագոգում, շոֆար, ավանդական կերակուրներ՝ կլոր խալա մեղրով խնձոր ձկան գլուխ նուռ |
Անվանված է | գլուխ և annum? |
Կապված | Յոմ Կիպուր |
Փակել
Թանահում տարվա առաջին ամիսը համարվում է գարնանային ավիվ ամիսը, որը հետագայում անվանվում է նիսան, երբ հրեաները դուրս են գալիս Եգիպտոսից։ Յոթերորդ՝ տիշրեյ, ամսվա առաջին օրվա տոնը անվանվում է «սրբազան հավաքի» օր, երբ սահմանված է չաշխատել, փչել շոֆար և կատարել զոհաբերություններ։
Յոթերորդ ամսի (տիշրի) առաջին օրը ըստ ձեզ հանգստություն լինի, շեփորների տոն[1], սրբազան հավաք։ - Լևիտ, 23:24 |
Ռոշ Խա Շանան և Յոմ Կիպուրը դասվում են հրեական ամենակարևոր տոնակատարությունների շարքին։