Ամառային օլիմպիական խաղեր 2016
From Wikipedia, the free encyclopedia
Ամառային Օլիմպիական խաղեր 2016 (պորտ.՝ Jogos Olímpicos de Verão de 2016[Ն 1]), պաշտոնապես նաև անվանում են XXXI ամառային օլիմպիական խաղեր, երեսունմեկերորդ ամառային օլիմպիական խաղերը, որը բազմասպորտային ամենամեծ իրադարձությունն է, որը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ։ 2016 թվականի օլիմպիական խաղերը նաև կոչում են Ռիո 2016, քանի որ այն կայացավ Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա։
Ամառային օլիմպիական խաղեր 2016 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Ռիո դե Ժանեյրո Բրազիլիա |
Երկիր | Բրազիլիա[1] |
Բացում | օգոստոսի 5, 2016[1] |
Ջահակիր | Վանդերլեյ դե Լիմա |
Երդվեց | Robert Scheidt? |
Բացեց | Միշել Տեմեր |
Փակում | օգոստոսի 21, 2016[1] |
Մարզադաշտ | Ռիո դե Ժանեյրո, Ռիո դե Ժանեյրո |
Մարզիկներ | 11.544 (հաշվարկված) |
Մասնակից երկրներ | 207 (որակավորված) |
Մեդալներ | 306 հավաքածու 28 մարզաձևում |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2012 |
Հաջորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2020 |
Կայք | olympics.com/en/olympic-games/rio-2016(անգլ.) |
2016 Summer Olympics Վիքիպահեստում |
Ռիո դե Ժանեյրոն հայտարարվել է 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ընդունող քաղաք 2009 թ. հոկտեմբերի 2-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ՄՕԿ-ի հերթական 121-րդ հանդիպման ժամանակ։ Եզրափակիչ դուրս եկած քաղաքներն էին Մադրիդը, Չիկագոն և Տոկիոն։ Ռիոն դարձավ առաջին հարավամերիկյան քաղաքը, որտեղ անցկացվեցին ամառային օլիմպիական խաղեր և երկրորդ քաղաքը Լատինական Ամերիկայում Մեխիկոյից հետո, որտեղ 1968 թվականին արդեն տեղի էին ունեցել Ամառային օլիմպիական խաղեր և սկսած 2000 թվականից առաջին անգամ տեղի են ունենում Հարավային կիսագնդում։
Խաղերը անցկացվեցին 2016 թվականի օգոստոսի 5-ից մինչև 21-ը և ավելի քան 10.500 մարզիկ 205 երկրից մասնակցեցին խաղերին[2]։ Մրցումները անցկացվեցին 28 սպորտաձևերում ներառյալ Ռեգբի-7 և գոլֆ, որոնք ներառվել են օլիմպիական խաղերի ցանկում ՄՕԿ-ի կողմից 2009 թվականին։
Սպորտային իրադարձությունները տեղի ունեցան 33 վայրում, որոնք բաժանված են քաղաքի չորս տարածաշրջանների մեջ[2]։