Ամառային օլիմպիական խաղեր 2016-ի մեդալային հաշվարկ
From Wikipedia, the free encyclopedia
Ամառային օլիմպիական խաղեր 2016-ի մեդալային հաշվարկում Ազգային օլիմպիական կոմիտեների (ԱՕԿ) և մեկ ոչ ԱՕԿ-ի ցանկն է, որտեղ ներկայացված են մեդալների քանակը, որոնք նվաճել են նրանց մարզիկները 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։
Վիետնամը, նորեկ Կոսովոն և Ֆիջին նվաճեցին իրենց առաջին ոսկե մեդալները Օլիմպիական խաղերում, համապատասխանաբար Հոանգ Խուանգ Վին հրաձգության մեջ, Մեջլինդա Կելմենդին ձյուդոյում և Ֆիջիի Ռեգբի յոթի ազգային հավաքականը։ Մինչ այդ Կոսովոն և Ֆիջին ընդհանրապես որևէ մեդալ չէին նվաճել[1][2][3][4]։
Ֆեհիդ Ալ-Դիհանիին դարձավ առաջին անկախ մարզիկը, ով նվաճեց ոսկե մեդալ[5], քանի որ ոսկե մեդալները նվաճվել էին որևէ երկրի դրոշի ներքո։