Ամառային օլիմպիական խաղեր 2020
From Wikipedia, the free encyclopedia
Ամառային Օլիմպիական խաղեր 2020 (անգլ.՝ 2020 Summer Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d'été de 2020) պաշտոնապես նաև անվանում են XXXII ամառային օլիմպիական խաղեր, երեսուներկուերորդ ամառային օլիմպիական խաղերը, որը բազմասպորտային ամենամեծ իրադարձությունն է, որը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ։ 2021 թվականի օլիմպիական խաղերը նաև կոչում են Տոկիո 2020, քանի որ այն կայանալու է Տոկիոյում, Ճապոնիա։ Խաղերը սկզբում նախատեսված էին անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը, սակայն COVID-19 համավարակի պատճառով հետաձգվել են 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8։ Տոկիոն հայտարարվել է օլիմպիական խաղերի ընդունող քաղաք ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում, որը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում, Արգենտինա, 2013 թվականի սեպտեմբերի 7-ին[3]։ Տոկիոն նախկինում ընդունել է 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերը և 2021 թվականին կլինի հինգերորդ քաղաքը (և առաջինը Ասիայում), որը կընդունի Ամառային օլիմպիական խաղերը երկրորդ անգամ։ Տոկիոյում նաև կայանալու են 2020 թվականի Պարալիմպիական խաղերը[4]։ Չնայած այն կայանալու է 2021 թվականին, XXXII Օլիմպիական խաղերը կպահպանեն Տոկիո 2020 անվանումը մարքեթինգային նկատառումներով[5]։ Աառաջին Օլիմպիական խաղերն են, որոնք հետաձգվել են, այլ ոչ թե չեղյալ հայտարարվեցին արտակարգ հանգամանքների պատճառով[6], ինչպես նաև պատմության մեջ առաջին Օլիմպիական խաղերը, որոնք անցկացվել են ոչ նահանջ տարում և առաջինը, որոնք անցկացվել են առանց հանդիսականների մարզադաշտերում։
Ամառային օլիմպիական խաղեր 2020 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր և postponed sports event due to the coronavirus pandemic? |
Հյուրընկալող քաղաք | Տոկիո Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Բացում | հուլիսի 24, 2021[1][2] |
Ջահակիր | Naomi Osaka? |
Երդվեց | Ryota Yamagata?, Kasumi Ishikawa?, Kosei Inoue? և Reika Utsugi? |
Բացեց | Նարուհիտո |
Փակում | օգոստոսի 8, 2021[1][2] |
Մարզադաշտ | Տոկիո |
Կազմակերպիչ | Tokyo Organising Committee of the Olympic and Paralympic Games? |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2016 |
Հաջորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2024 |
Կայք | olympics.com/en/olympic-games/tokyo-2020(անգլ.) և olympics.com/ru/olympic-games/tokyo-2020(ռուս.) |
2020 Summer Olympics Վիքիպահեստում |
2021 թվականի մարտի 20-ին հայտարարվել է, Տոկիո Օլիմպիական և Պարալօիմպիկ խաղերին արտասահմանյան հանդիսատեսներին թույլ չեն տա, նախկինում գնված տոմսերի գումարը կվերադարձվի[7]։ Տոկիոյի մրցումներին թույլ չեն տվել նաև տեղի հանդիսատեսը։ Բացման արարողությանը ներկա են եղել միայն 950 VIP անձ, ներառյալ աշխարհի 15 պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։