Ամառ (ֆիլմ, 1976)
From Wikipedia, the free encyclopedia
«Ամառ» (էստ․՝ Suvi), էստոնական ֆիլմ, Օսկար Լուտսի «Ամառ» և «Տոոտսի հարսանիքը» նովելների էկրանավորումը։ «Ամառ» ֆիլմը հաջորդում է «Գարուն» և նախորդում է «Աշուն» ֆիլմերին, որ նկարահանվել են նույն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա։ Երեք ֆիլմերում էլ պատկերված է կյանքը Էստոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Պաունվեր ծխական կենտրոնում։ Հայրենիքում Տոոտսը հանդիպում է հին ընկերներին, որոնք մեծացել են, բայց բնավորությամբ գրեթե նույնն են մնացել[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամառ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ամառէստ․՝ Suvi, Երկիր ...
Ամառ էստ․՝ Suvi | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն և դրամա |
Թվական | 1976 |
Լեզու | էստոներեն |
Ռեժիսոր | Արվո Կրուուսեմենտ[1] |
Սցենարի հեղինակ | Պաուլ-Էրիկ Ռումո |
Դերակատարներ | Աարե Լաանեմեմետս, Մարգուս Լեպա, Riina Hein?, Առնո Լիիվեր, Այն Լուտսեպ, Կալյո Կիյսկ, Կաարել Կարմ, Ռեյն Աեդմա, Էնդել Անի, Էրվին Աբել, Kalju Ruuven? և Կատրին Վյալբե |
Օպերատոր | Յուրի Գարշնեկ |
Երաժշտություն | Վելո Տորմիս |
Կինոընկերություն | Տալլինֆիլմ |
Տևողություն | 80 րոպե |
Նախորդ | Գարուն |
Հաջորդ | Աշուն |
Փակել