Իրիս (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Իրիս, Ամազե, Ամասե, Ամասիա, Ամասիայի գետ, Ամասիա սու, Եէշիլ ըրմագ, Եշիլ, Եշիլըրմագ, Եշիլըրմակ, Եշիլըրմաք, Եշլիրմակ, Էշիլ ըրմակ, Էշիլըրմաղ, էշիլիրմակ, Ըրմագ, Ըրմսւկ, Իշիլիրմագ, Իոեսւ, Իռիա, Իռիս Եէշիլըրմսւկ, Չսւրշամթայի գետ, Չարշամպայի գետ, Չարշեմպեճ, Չարշեմպիճ, Զարշենբին, Չարշենպիե, Չտրշենպին, Չեճարշենպին, Ռիս, գետ Թուրքիայի հյուսիսում, Սև ծովի ավազանում։ Սկիզբ է առնում Անտիպոնտական լեռնահամակարգի Ելդըզդաղ լեռան լանջերից և պատմական Փոքր Հայքի տարածքով հոսում դեպի հյուսիս–արևմուտք ու թափվում Սև ծով։ Երկարություն 450 կմ է, ավազանը՝ 36,1 հզ․ կմ²[1]։ Վերին և միջին հոսանքներում հոսում է հս–արմ․ միջլեռնային հովտով, Պոնտական լեռնաշղթային զուգահեռ, ապա շրջվում հս․, հատում Ջանիկ լեռնաշղթան և Սամսուն քաղաքից արլ․ առաջացնելով դելտա՝ թափվում Սև ծովը։ Գլխավոր վտակներն են Չեկերեկը և Կելկիտը։ Սնումը ձնաանձրևային է, վարարում է գարնանը և ամռան սկզբին։ Գետաբերանում ջրի միջին ծախսը 150 մ³/վրկ է, առավելագույնը՝ 2000 մ³/վրկ; Ջրերը օգտագործվում են ոռոգման համար։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իրիս (այլ կիրառումներ)
Իրիս | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 519 կմ |
Ավազանի մակերես | 36 100 կմ² |
Ջրի ծախս | 150 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Սև ծով |
Կոորդինատներ | 41°22′54″ հս․. լ. 36°39′37″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Çekerek River?, Գայլ գետ և Q616183? |
Երկիր | Թուրքիա |
Երկրամաս | Սիվասի մարզ, Թոքաթի մարզ, Ամասիայի մարզ և Սամսունի մարզ |