Ամարի Սթադոմայեր - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ամարի Սթադոմայեր.

Ամարի Սթադոմայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Picto infobox baschet.png
Ամարի Սթադոմայեր
Amar'e Stoudemire

Հապոել Երուսաղեմ
Ակումբ
Հապոել Երուսաղեմ
Դիրքը Ծանր հարձակվող/ կենտրոնական
Համար № 1
Ի ծնե տրված անունը Amar'e Carsares Stoudemire
Ամարի Կարսարես Սթադոմայեր
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 16, 1982 (37 տարեկան)
Ծննդավայր
Լեյք Ուելս, Ֆլորիդա, ԱՄՆ
Հասակ 211 սմ
Քաշ 118 կգ
Դրաֆթի տարի 2002 / ռաունդ` 1 / ընտ6.` 9-րդ
Դրաֆթ ակումբ Ֆինիքս Սանս
Կարիերայի պատմություն
Ֆինիքս Սանս (2002–2010)
Նյու Յորք Նիքս (2010-2016)
Մայամի Հիթ (2015–2016)
Հապոել Երուսաղեմ (2016-այժմ)
Կարիերայի ցուցանիշներ

  • 6× NBA աստղ (2005, 2007–2011)
  • All-NBA առաջին թիմ (2007)
  • 4× All-NBA երկրորդ թիմ (2005, 2008, 2010, 2011)
  • NBA տարվա նորեկ (2003)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2003)
  • NBA նորեկների մարտահրավերի MVP (2004)
  • Ֆլորիդա նահանգի Միստր Բասկետբոլ (2002)

Ամարի Կարսարես Սթադոմայեր (անգլ.՝ Amar'e Carsares Stoudemire, նոյեմբերի 16, 1982(1982-11-16)[1], Lake Wales, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս իսրայելյան «Հապոել Երուսաղեմ» ակումբում՝ որպես կենտրոնական և/կամ ծանր հարձակվող։

Սթադոմայերը հանդես է եկել վեց ավագ դպրոցներում, սակայն ի վերջո ավարտել է Օռլանդոյի Սայպրես Կրիկ ավագ դպրոցը։ Դպրոցական տարիներին արժանացել է բազմաթիվ պարգևների, ընդհուպ մինչև ճանաչվել է Ֆլորիդա նահանգի «Միստր բասկետբոլ»։

Դպրոցն ավարտելուց հետո Սթադոմայերը որոշում է բաց թողնել ուսանողական կարիերան և միանգամից մուտք է գործում 2002 թվականի NBA դրավթ` ընտրվելով 9-րդը առաջին ռաունդում` «Ֆինիքս Սանսի» կողմից։ Սանսում Սթադոմայերն անցկացնում է 8 տարի, որից հետո նոր պայմանագիր կնքում է ասոցիացիայի ամենահին ակումբներից մեկի՝ «Նյու Յորք Նիքսի» հետ։

Սթադոմայերը վեց անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star) , 2007-ին արժանացել է All-NBA առաջին թիմ ճանաչողական մրցանակին, իսկ 2003 թվականին հաղթել է տարվա նորեկի մրցանակը՝ չնայած ծնկի խրոնիկ հիվանդություններից ոչ լիովին ապաքինված լինելուն։

Եղել Է Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, որի կազմում հաղթել է բրոնզե մեդալ Աթենքի 2004 թվականի օլիմպիական խաղերում։

Արտաքին հղումներ

  1. Internet Broadway Database — 2000.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ամարի Սթադոմայեր
Listen to this article