Ամբրոզյան գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
Ամբրոզյան գրադարան (իտալ.՝ Biblioteca Ambrosiana), պատմական գրադարան Իտալիայի Միլան քաղաքում, որի կազմում ընդգրկված է նաև Ամբրոզյան պատկերասրահը։ Անվանվել է ի պատիվ Միլանի եպիսկոպոս, հովանավոր Ամբրոսիոս Մեդիոլանցու։ 1602 թվականին հիմնադրել է կարդինալ Ֆեդերիկո Բորրոմեոն (1564-1631), ում ներկայացուցիչները գրքեր և ձեռագրեր ձեռք բերելու համար շրջել են Արևմտյան Եվրոպայում, Հունաստանում և Սիրիայում։ Ամբողջական գրադարաններով խոշոր ձեռքբերումներից են եղել Բենեդիկտյան Բոբբիո աբայության ձեռագրերը (1606) և Ջան Վինչենցո Պինելիի գրադարանը, որի ավելի քան 800 ձեռագրերը Միլան ուղարկվելուց հետո ընդգրկվել են հայտնի Ilias Picta-ի կազմում և տեղավորվել 70 գրատուփերում[4]։
Արագ փաստեր Երկիր, Տեսակ ...
Երկիր | Իտալիա |
---|---|
Տեսակ | conservation library?, արխիվ և private library? |
Հիմնվել է | 1602 |
Տեղադրություն | Գոտի 1 |
Հասցե | Piazza Pio XI 2 - 20123 Milano[1] և Piazza Pio Xi 2, 20123 Milano[2][3] |
Հավաքածուներ | |
Չափ | 1 550 000 արխիվային միավոր[2], 1 600 000 արխիվային միավոր[3] և 40 000 արխիվային միավոր[3] |
Այլ տվյալներ | |
Կայք | ambrosiana.it(իտալ.)(անգլ.) |
Փակել