From Wikipedia, the free encyclopedia
Ամելիտա Գալլի-Կուրչի (իտալ.՝ Amelita Galli-Curci, օրիորդական անունը՝ Ամելիտա Գալլի, նոյեմբերի 18, 1882[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4][4] - նոյեմբերի 26, 1963[1][2][3][…] կամ նոյեմբերի 22, 1963[5], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), իտալացի օպերային երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։ Մինչև 1920 թվականին ելույթ է ունեցել Իտալիայի օպերային թատրոններում, այնուհետև դարձել է «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգչուհի։
Ամելիտա Գալլի-Կուրչի իտալ.՝ Amelita Galli-Curci | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն[4][4] |
Մահացել է | նոյեմբերի 26, 1963[1][2][3][…] (81 տարեկան) կամ նոյեմբերի 22, 1963[5] (81 տարեկան) |
Մահվան վայր | Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Cypress View Mausoleum and Crematory[6] |
Քաղաքացիություն | Իտալիա, Իտալիայի թագավորություն և ԱՄՆ |
Կրթություն | Միլանի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Ամուսին | Լուիջի Կուրչի և Հոմեր Դեյվիդ Սամուելս |
Պարգևներ և մրցանակներ | |
Amelita Galli-Curci Վիքիպահեստում |
Ծնվել է ունևոր ընտանիքում։ Մանուկ և պատանի հասակում հաճախել է դաշնամուրի դասերի, ավարտել է Միլանի կոնսերվատորիան որպես դաշնակահարուհի։ Վոկալ ուսանել է ինքնուրույն[7]։
Երգչուհու առաջնախաղը օպերայում կայացել է 1906 թվականին Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում՝ Ջիլդայի դերերգով։ Մինչև 1916 թվականը նա երգել է Եվրոպայի և Ամերիկայի տարբեր բեմերում։ 1916-1924 թվականներին եղել է Չիկագոյի օպերայի մեներգչուհի։
1921 թվականին Գալլի-Կուրչին դառնում է «Մետրոպոլիտեն օպերայի» (Նյու Յորք) թատերախմբի անդամ։
1930 թվականից դադարեցրել է ելույթները որպես օպերային երգչուհի, սակայն շարունակել է ակտիվորեն համերգներ տալ ևս յոթ տարի[7]։
Գալլի-Կուրչին տիրապետում էր օրինակելի կոլորատուրային սոպրանոյի, փառաբանվում էր բարդագույն ստեղծագործությունները մեծ թեթևությամբ և նրբագեղությամբ կատարելու ունակությամբ։ Պահպանվել են նրա կատարմամբ դասական մեներգերի («Լյուչիա դի Լամերմուր», ««Սևիլյան սափրիչ», «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Լակմե» և այլն) բազմաթիվ ձայնագրություններ[7]։
Գալլի-Կուրչի կրկնակի ազգանունը երգչուհին կրել է 1908 թվականից, երբ առաջին անգամ ամուսնացավ. նրա ամուսինն էր դարձել մարքիզ Լուիջի Կուրչին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.