![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9f/Quartzite_head_of_Amenhotep_III.jpg/640px-Quartzite_head_of_Amenhotep_III.jpg&w=640&q=50)
Ամենհոտեպ III
Հին Եգիպտոսի փարավոն մ.թ.ա 1388-1351 թթ / From Wikipedia, the free encyclopedia
Ամենհոտեպ III (անգլ.՝ Amenhotep III, մ. թ. ա. 1400, Եգիպտոս - մոտ մ. թ. ա. 1351, Malkata, Լուքսոր, Եգիպտոս, եգիպ.՝ jmn-ḥtp(.w), Amānəḥūtpū[1][2], «Ամոնը գոհ է»[3], հունարեն՝ Ամենոֆիս III, նաև հայտնի որպես Ամենհոտեպ Հիասքանչ կամ Ամենհոտեպ Մեծ), եգիպտական տասնութերորդ արքայատոհմի իններորդ փարավոն։ Ըստ տարբեր հեղինակների՝ ղեկավարել է Եգիպտոսը իր հոր՝ Թութմոս IV-ի մահից հետո, մ․թ․ա 1386 - 1349 թվականների ընթացքում, կամ մ․թ․ա․ 1388 թվականի հունիսից մինչև մ․թ․ա 1351/1350 թվականի դեկտեմբերը[4]։ Ամենհոտեպը Թութմոսի և վերջինիս երկրորդ դասի կին Մուտեմույայի որդին էր[5]։
Ամենհոտեպ III | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | մ. թ. ա. 1400 |
Ծննդավայր | Եգիպտոս |
Մահացել է՝ | մոտ մ. թ. ա. 1351 |
Վախճանի վայր | Malkata, Լուքսոր, Եգիպտոս |
Արքաների հովիտ | |
Երկիր | Հին Եգիպտոս |
Տոհմ | Տասնութերորդ արքայատոհմ |
գերիշխան և ճարտարապետ | |
Մայր | Մուտեմույա |
Երեխաներ | Երիտասարդ տիկին, Սիտամոն, Իսիդա, Թութմոս, Հենուտանեբ, Նեբետահ, Էխնաթոն, Բակեթաթոն, Kiya? և Սմենհկարա |
Նրա գահակալությունն աննախադեպ բարգավաճման և շքեղության շրջան էր, երբ Եգիպտոսը հասել էր իր մշակությին և միջազգային հզորության գագաթնակետին։ Երբ փարավոնը մահացել է իր գահակալության 38-րդ կամ 39-րդ տարում, նրան հաջորդել է իր որդի Ամենհոտեպ IV-ը, որը հետագայում իր անունը փոխել է Էխնաթոնի։