Ամերիգո Վեսպուչի
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիգո Վեսպուչի (իտալ.՝ Amerigo Vespucci, լատին․՝ Americus Vespucius, մարտի 9, 1454[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1] - փետրվարի 22, 1512[1], Սևիլյա, Սևիլիայի Թագավորություն, Կաստիլիա և Լեոն[1]), ֆլորենտացի ծովագնաց, հետազոտող, քարտեզագիր, որի պատվին անվանվել են Ամերիկա մայրցամաքն ու աշխարհամասը։ 1505 թվականին ստացել է իսպանական Կաստիլիա թագավորության քաղաքացիություն[2]։
Ամերիգո Վեսպուչի Amerigo Vespucci | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1454[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1] |
Մահացել է | փետրվարի 22, 1512[1] (57 տարեկան) |
Մահվան վայր | Սևիլյա, Սևիլիայի Թագավորություն, Կաստիլիա և Լեոն[1] |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի Հանրապետություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, վաճառական, քարտեզագիր և գրող |
Ամուսին | Maria Cerezo?[1] |
Ստորագրություն | |
Amerigo Vespucci Վիքիպահեստում |
Վեսպուչին առաջինը ցույց տվեց (1502 թվականին), որ Քրիստափոր Կոլումբոսի հայտնաբերած Բրազիլիան և «Արևմտյան Հնդկաստան» անվանված կղզիները Ասիայի արևելյան հատվածը չեն, այլ լիովին առանձին մի երկրազանգված, որ մինչ այդ անհայտ էր Հին աշխարհի մարդկանց։ Այդ նորագյուտ երկրազանգվածն սկզբնապես կոչվեց Նոր աշխարհ, ապա Ամերիգո Վեսպուչիի անվան լատինական ձևի՝ Americus-ի հիման վրա ստացավ Ամերիկա անվանումը[3][4]։