Ամերիկահայերի ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Սա նշանավոր ամերիկահայերի ցանկ է՝ ներառյալ ներգաղթյալները, որոնք ստացել են Միացյալ Նահանգների քաղաքացիություն, և նրանց ամերիկացի սերունդները։
Ամերիկահայերը Միացյալ Նահանգներում ծնված կամ մեծացած կամ այնտեղ բնակվող մարդիկ են, որոնք ծագումով Հայաստանից են, որը տարածվում է Կովկասյան լեռնաշղթայից մինչև Հայկական սարահարթ։ 19-րդ դարի վերջից սկսած` Հայաստանից Միացյալ Նահանգներ հատուկենտ արտագաղթ է եղել․ ամենամեծ ներհոսքը եղել է 20-րդ դարի սկզբի Հայոց ցեղասպանությունից հետո։ Հայկական ամենամեծ համայնքը Լոս Անջելեսում է, սակայն, այլ զգալի համայնքներ կան Բոստոնում, Դետրոյթում և Նյու Յորքի ագլոմերացիայում։
Միացյալ Նահանգների 2000 թվականի մարդահամարի վիճակագրական տվյալների համաձայն՝ 385 488 ամերիկացիներ նշել են կամ ամբողջական, կամ էլ մասնակի հայկական ծագում[1]։