cover image

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Դաշնային հանրապետություն Հյուսիսային Ամերիկայում / From Wikipedia, the free encyclopedia

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաճախ անվանվում է Միացյալ Նահանգներ, կամ պարզապես Ամերիկա (անգլ.՝ United States of America), դաշնային սահմանադրական հանրապետություն Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից, որոնք իրականում կիսանկախ պետություններ են (ինչը արտահայտված է նրանց պաշտոնական անունների մեջ․ օրինակ՝ Կալիֆոռնիան կոչվում է Կալիֆոռնիա Հանրապետություն և դա այժմ էլ գրված է նրա դրոշի վրա), և դաշնային նշանակության Կոլումբիա շրջանից[10][11]։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային[12], հարավում՝ Մեքսիկային, ինչպես նաև՝ ծովային սահման ունի Ռուսաստանի հետ[13]։ Ամերիկյան երկու նահանգներ ցամաքային սահման չունեն երկրի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում

Quick facts: Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կարգավիճակ, Ներա...
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԱՄՆ դրոշ Զինանշան
Flag_of_the_United_States.svg
Greater_coat_of_arms_of_the_United_States.svg
USA_orthographic.svg
Կարգավիճակինքնիշխան պետություն, սահմանադրական հանրապետություն, դեմոկրատական հանրապետություն, դաշնային հանրապետություն, գերտերություն և երկիր
Ներառում էԱլաբամա[1], Արկանզաս[1], Կալիֆոռնիա[1], Կոլորադո[1], Կոնեկտիկուտ[1], Ֆլորիդա[1], Ջորջիա[1], Հավայի[1], Այդահո[1], Իլինոյս[1], Ինդիանա[1], Այովա[1], Կանզաս[1], Կենտուկի[1], Լուիզիանա[1], Մեն[1], Մերիլենդ[1], Մասաչուսեթս[1], Միչիգան[1], Մինեսոտա[1], Միսսիսիպի[1], Միսսուրի[1], Մոնտանա[1], Նեբրասկա[1], Նևադա[1], Նյու Հեմփշիր[1], Նյու Ջերսի[1], Նյու Մեքսիկո[1], Նյու Յորք[1], Հյուսիսային Կարոլինա[1], Հյուսիսային Դակոտա[1], Օհայո[1], Օկլահոմա[1], Օրեգոն[1], Փենսիլվանիա[1], Ռոդ Այլենդ[1], Հարավային Կարոլինա[1], Հարավային Դակոթա[1], Թենեսի[1], Տեխաս[1], Յուտա[1], Վերմոնտ[1], Վիրջինիա[1], Վաշինգտոն[1], Արևմտյան Վիրջինիա[1], Վիսկոնսին[1], Վայոմինգ[1], Ամերիկյան Սամոա[2][3][1], Կոլումբիայի շրջան[1], Գուամ[1], Հյուսիսային Մարիանյան կղզիներ[1], Պուերտո Ռիկո[1], Ամերիկյան Վիրջինյան կղզիներ[1], Ալյասկա[4][1], Արիզոնա[1] և Դելավեր[1]
Պետական լեզուանգլերեն[5][6][7]
ՄայրաքաղաքՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Պետական կարգՆախագահական համակարգ և դաշնային հանրապետություն
Օրենսդիր մարմինԱՄՆ-ի կոնգրես
Երկրի ղեկավարՋոզեֆ Բայդեն
Կառավարության ղեկավարՋոզեֆ Բայդեն
Ազգաբնակչություն332 278 200 մարդ (2021)[8]
ՀիմնԱՄՆ-ի օրհներգ
ԿարգախոսIn God We Trust
Հիմնադրված էմայիսի 12, 1784 թ.
ԱրժույթԱՄՆ դոլար
Կենտրոնական բանկԴաշնային պահուստների համակարգ
Ազգային տոնԱՄՆ անկախության օր, Նոր տարվա օր, Մարտին Լյութեր Քինգի օր, Վաշինգտոնի ծնունդ, Հօշատակի օր, Աշխատանքի օր, Կոլումբոսի օր, Վետերանների օր և Երախտագիտության օր
Ժամային գոտիUTC-6, UTC-7, UTC-8, UTC-9, UTC-12, UTC-11, UTC−4, UTC+10, UTC+12, UTC-5, Samoa Time Zone?, ADT?, CDT?, AKDT?, MDT? և ChST?
Հեռախոսային կոդ+1
Ինտերնետ-դոմեն.us
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,921[9]
usa.gov(անգլ.)
Close

Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծվել է բրիտանական տասներեք գաղութների միավորման հետևանքով՝ 1776 թվականի հուլիսի 4-ին[14]։ Այն կարելի է համարել Ամերիկայի ազգային-ազատագրական պայքարում տոնած հաղթանակի գլխավոր հետևանքներից մեկը[14]։ 1787 թվականին ընդունվեց ամերիկյան սահմանադրությունը[14], որն իր տեսակով առաջինն էր մարդկության պատմության մեջ։ Նույն տարում ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց ազատագրական շարժման ականավոր գործիչ Ջորջ Վաշինգտոնը։ 1865 թվականի դեկտեմբերի 18-ին Ամերիկայում վերացվեց ստրկությունը[14]։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեց անդամակցել Ազգերի լիգային և Միջազգային արդարադատության մշտական պալատին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան խմբավորմանն օժանդակելը բարձրացրեց ԱՄՆ-ի հեղինակությունը Եվրոպայում, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո վերջինս դարձավ կապիտալիստական աշխարհի կորիզը։ 1945 թվականին ԱՄՆ-ն դարձավ առաջին միջուկային տերությունն աշխարհում։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս զբաղեցնում է 9,826,675 կմ² տարածք (4-րդն աշխարհում)[15] և ունի 322 370 752 մարդ (ըստ 2015 թվականի նախահաշվարկի) բնակչություն (3-րդն աշխարհում)[16]։ Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով՝ այն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։ Մայրաքաղաքը Վաշինգտոնն է՝ խոշորագույն քաղաքը՝ Նյու Յորքը։ Նյու Յորքից բացի, երկրի տարածքում կան 9 քաղաքներ ևս, որոնց բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը[17]։ Դրանք են Լոս Անջելեսը, Չիկագոն, Հյուստոնը, Ֆինիքսը, Ֆիլադելֆիան, Սան Անտոնիոն, Սան Դիեգոն, Դալասը և Սան Խոսեն[17]։ Պետական լեզուն անգլերենն է[18], որն այստեղ տարածվել է գաղութային տարիներին։

Միացյալ Նահանգները ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական և ռազմական ամենահզոր ուժն է։ Համախառն Ներքին Արդյունքի գրեթե 1/4 մասը ստեղծվում է ԱՄՆ-ում[19]։ Արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի ծավալով և արտահանմամբ, արտաքին առևտրի շրջանառության ծավալով, կապիտալի արտահանմամբ, գիտատեխնիկական ներուժով և սպասարկման ոլորտի զարգացման մակարդակով աշխարհի առաջատար տերությունն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը բնորոշ է արտադրության և կապիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը։ Աշխարհի բոլոր երկրներից առաջինը հետարդյունաբերական փուլ թևակոխած այս երկրում ծառայություններ մատուցող ճյուղերի բաժինը համախառն ներքին արդյունքում կազմում է մոտ 80 %, իսկ արտադրական ոլորտին բաժին է ընկնում ընդամենը 20 

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։