Ամերիկացիներ
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկացիներ (անգլ.՝ Americans), Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակիչների ինքնանվանում։ Կազմում է երկրի բնակչության մեծամասնությունը։ Ապրում են նաև ԱՄՆ-ից կախում ունեցող երկրներում։ Որպես արդյունք, ամերիկացիների ազգությունն ասոցացվում է ոչ թե էթնոսի, այլ քաղաքացիության և/կամ հպատակության հետ։
Ընդհանուր քանակ |
---|
Բնակեցում |
Լեզու(ներ) |
Անգլերեն |
Հավատք(ներ) |
Կաթոլիկություն, հուդայականություն |
2015 թվականի մարդահամարի տվյալներով ամերիկացիների թիվը կազմում է 320 925 485 մարդ
Ազգի կորիզը կազմել էին 17-րդ դարի սկզբից Հյուսիսային Ամերիկայում վերաբնակված անգլիացիները, շոտլանդացիները, իռլանդացիները, հոլանդացիները, դանիացիները, ֆրանսիացիները, իսպանացիները և այլք։
Ամերիկյան ազգի ձևավորմանը մասնակցել են նաև հնդկացիները և աֆրիկացիները։ Այն հիմնականում կազմավորվել էր մինչև անկախության պատերազմը (1775-1783) և նրա ընթացքում։
19-րդ դարի վերջին ուժեղացավ Արևմտյան, Արևելյան և Հարավային Եվրոպայից, ինչպես նաև Ասիայից վերաբնակիչների հոսքը դեպի ԱՄՆ, որը երկրի բնակչությունը էթնիկական տեսակետից դարձրեց էլ ավելի բազմազան։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ավելանում է վերաբնակիչների թիվը Լատինական Ամերիկայի երկրնրից (մասնավորապես՝ Մեքսիկայից)։
Ամերիկացիները համեմատաբար երիտասարդ ազգ են։ Էթնիկական համախմբումը դեռ չի ավարտվել։ Ամերիկացիների մեջ մտնող ազգային շատ խմբեր (լեհեր, իտալացիներ, հայեր և ուրիշներ) պահպանել են ազգային որոշ ավանդույթներ, նաև լեզուև։
Ամերիկացիները խոսում են անգլերեն, որը և ԱՄՆ-ի պետական լեզուն է։ Ամերիկյան անգլերենը բառապաշարով ու արտասանությամբ տարբերվում է բրիտանականից։ Պաշտոնական պետական կրոն երկրում չկա։
Ամերիկացիների մեծամասնությունը (70,6 %) դավանում է քրիստոնեություն։ Քրիստոնյա բնակչության մեծ մասը 46,5 %-ը հարում են բողոքական եկեղեցուն, զգալի թիվ են կազմում կաթոլիկները և հուդայական կրոնի հետևորդները։
Պատկանելություն | % Ամերիկայի բնակչություն | |
---|---|---|
Քրիստոնյա | 70.6 | 70.6 |
Բողոքականներ | 46.5 | 46.5 |
Սև եկեղեցականներ | 6.5 | 6.5 |
Կաթոլիկություն | 20.8 | 20.8 |
Մորմոններ | 1.6 | 1.6 |
Եհովայի վկաներ | 0.8 | 0.8 |
Ուղղափառություն | 0.5 | 0.5 |
Տարբեր Քրիստոնյաներ | 0.4 | 0.4 |
Ոչ քրիստոնեական դավանանքներ | 5.9 | 5.9 |
Հրեաներ | 1.9 | 1.9 |
Մուսուլմաններ | 0.9 | 0.9 |
Բուդդայականություն | 0.7 | 0.7 |
Հինդուիստ | 0.7 | 0.7 |
Այլ դավանանք ունեցողներ | 1.8 | 1.8 |
Անկրոնականներ | 22.8 | 22.8 |
- | 15.8 | 15.8 |
Ագնոստիցիզմ | 4.0 | 4 |
Աթեիստ | 3.1 | 3.1 |
- | 0.6 | 0.6 |
Ընդհանուր | 100 | 100 |
- «America's Changing Religious Landscape». The Pew Forum. 2015 թ․ մայիսի 12. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 316)։ |