Հնդկաստան – ԱՄՆ հարաբերություններ

Արագ փաստեր
Հնդկաստան – ԱՄՆ հարաբերություններ
Հնդկաստան և ԱՄՆ

Հնդկաստան

ԱՄՆ
Փակել

Հետսառըպատերազմյան տարիները բեկումնային էին Հնդկաստանի համար, քանի որ վերջինս պետք էր արտաքին քաղաքականության հարաբերություններում նոր հայեցակարգ որդեգրել։ Այս հիմքով՝ Հնդկաստանը վերսկսեց իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որի հիմանական շարժառիթը տնտեսական հարաբերություններն էին։

Հնդկաստան-ԱՄՆ հարաբերություններում իրականացվեցին հսկայական փոփոխությունները, որը ուներ անմիջական փոխկապակցավածություն որոշ երկրների արտաքին քաղաքական շահերի հետ։ Այդ փոփոխությունները շարունակեցին մնալ հակասական և <<զիգզագաձև>>: Բուշի կառավարությունը Հնդկաստանի հետ հարաբերություններում նորորարություն մտցրեց և բեղմնավոր ժամանակաշրջանի սկիզբ դրեց։ Ամեն ինչ փոխվեց, երբ կոնգրեսական կառավարությունը պարտվեց և նոր միացյալ կառավարութնունը հաղթեց։ Դժվար է ասել, թե Հնդկաստանի տնտեսության մեջ էական փոփոություններ եղան, սակայն նոր կառավարությունը ողջունեց օտարերկրյա ներդրումները և խոստացավ ավելի աղքատիկ մոտեցում։ Այնուամենայնիվ ֆինանսների նախարար Ս.Ռ. Չիդամբարն և արտադրության նախարար Մոտասովի Մարան անշուշտ ներդրումների կողմնակից են և հրահրում էին կառավարությանը որդեգրել տնտեսական քաղաքականություն։

Չնայած կար որոշակի հստակություն տնտեսական հարաբերություններում, սակայն քաղաքական հարաբերություններում որևէ կարևոր դեպք չէր գրանցվել։ Հնդկաստան-ԱՄՆ հարաբերությունների հիմքում հիմնականում ընկած էին տնտեսական փոխազդեցությունները և 1990-ականների քաղաքական փխրուն հարաբերությունները։ Անշուշտ, փոփոխութուններ եղել են, սակայն ամենանշանակալի փոփոխությունը եղավ Բուշի նախագահության տարիներին։ ԱՄՆ-ն մտահոգված էր մարդու իրավունքների խաշտպանությամբ և դրանով էր բացատրվում Քլինթոնի վերադարձը դեպի Ջիմմի Քարթերի առաջ քաշած՝ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով պայքարին։

Պաշտոնական Վաշինգտոնի քաղաքական կուրսի փոփոխման համար հիմնականում 2 պատճառներ կային՝

1. Հարավ-արևմտյան Ասիայի, Պարսից ծոցի երկրների և Պակիստանի ստրատեգիական նշանակությունն էև, քանի որ այս երկրները բնորոշվում էին անկայուն և ըմբոս իշխանություններիվ, և Քլինթոնի իշխանության ընդունման հարցում որպես ԱՄՆ-ի համախոհ Պակիստանը կարող էր զգալի դեր ունենալ։ Այնպիսի իրավիճակներում ինչպիսին ռադիկալ իսլամիստական շարժման ծավալումն էր գտնվում են Իրաքը, Հորդանանը, իսկ Պարսից ծոցի երկրները ճգնաժամ էին ապրում։ Իսլամական երկրներում և Կենտրոնական Ասիայի երկրներում անկայությունները միշտ էլ ԱՄՆ-ի համար եղել են մութ կողմ։ Վաշինգտոնը շահագրգռված է եղել համագործակցել Իսլամաբադի հետ, հավատալով որ, այն կարող է ունենալ մեծ դերակատարում այս տարածաշրջանում[1]։

2. Հնդկաստանը հնարվոր քաղաքական վտանգ էր ներկայացնում և պաշտոնական Վաշինգտոնը տեսնելով այդ փորձում էր Հնդկաստանին հսկողության տակ պահել։ Մի կողմից Հնդկաստանը տնտեսական վերածննդի շրջանում էր, ինչը ողջունելի է, քանի որ այն ուղղված էր շուկայական ազատության և ներդրումների զարգացմանը։ Մյուս կողմից Հնդկաստանը իր մասսայական ոչնչացման զենքերով և տիեզերակա ծրագերով հանդերձ կարող էր մեծ լիգայի անդամ դառնալ, որն էլ Հնդկաստանին կդրաձներ այս տարածաշրջանի լիդեր։

Ներկայումս հարաբերությունները Հնդկաստանի և ԱՄՆ-ի շարունակում են զարգանալ՝ չնայած առկա հակասությունների։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.