From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկյան Սամոայի դրոշը բացկացած է կարմիր եզրագծով սպիտակ եռանկյունուց, որը ուղղված է դեպի արևելք, եռանկյան կենտրոնում գտնվում է սպիտակագլուխ ծովարծիվ[1]։ Իսկ վերևի և ներքևի եռանկյունները ներկված են մուգ կապույտով։ Ընդունվել է 1960 թվականի ապրիլի 27-ին, փոխարինելով Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշին։ ԱՄՆ-ի դրոշը անդրծովյան տարածքի պաշտոնական դրոշն է եղել մինչ այդ թվականը։ Դրոշի գույները վերցված են ԱՄՆ-ի դրոշից։ Գույները և սիմվոլները ունեն մշակութային, քաղաքական և շրջանային իմաստներ։ Կապույտը, կարմիրը և սպիտակը արտահայտում են ԱՄՆ-ի և Սամոայի միասնությունը։ Ծովարծիվը արտահայտում է ԱՄՆ-ի տիրույթ լինելը[2], չնայած այն փաստին, որ այդ կենդանիները Սամոայում չեն ապրում[3]։ Արծվի ոտքերին առկա է Սամոայի ավանդական զենքերը[4]։
Ամերիկյան Սամոայի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Ամերիկյան Սամոա |
Նշան | 🇦🇸 |
Հարաբերություն | 2:1 |
Ընդունված է | ապրիլի 27, 1960 |
Գույներ | մուգ կապույտ, սպիտակ և կարմիր |
Պատկերված է | դաշտ, Եռանկյուն, երիզում, H. leucocephalus, fly-whisk? և Գուրզ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.