From Wikipedia, the free encyclopedia
Ամինե Ավդալ (հոկտեմբերի 15, 1906[1], Յամանչաիր, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 22, 1964[2][1], Երևան, ԽՍՀՄ[2][1]), հայաստանցի եզդի բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Ստեղծագործել է և' հայերեն, և' եզդիերեն։
Ամինե Ավդալ քրդ.՝ Эмине Ә'вдал | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1906[1] |
Ծննդավայր | Յամանչաիր, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 22, 1964[2][1] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, ԽՍՀՄ[2][1] |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | քրդերեն[1] և հայերեն[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1936)[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ[1] |
Ծնվել է Կարսի մարզի Յամանչաիր գյուղում։ 1936 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1944 թվականից որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության թանգարանում, ապա պատմության ինստիտուտում։ 1944 թվականին «Եզդի կինը նահապետական ընտանիքում ըստ ազգագրական և ֆոլկլորային նյութերի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
Նրա առաջին պատմվածքը՝ «Ջասմ և Թոսմ», տպագրվել է 1924 թվականին, «Կարմիր ծիլեր» ամսագրում (Թիֆլիս)։
1933 թվականին Երևանում տպագրված «Հայ-եզդիերեն» առաջին բառարանի (23000 բառ) համահեղինակներից է։
Եզդիերեն լույս են տեսել նրա «Գարուն» (1935), «Երեք եղբայր» (1957), «Փարիշան» (1969), «Գյուլիզար» (1973) և այլ գրքեր։ Հայերեն լույս է տեսել նրա կազմած «Եզդիական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն (Երևան, 1957)։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.