Ամունդսենի ծով
From Wikipedia, the free encyclopedia
Ամունդսենի ծով (անգլ.՝ Amundsen Sea), ծով, որը գտնվում է Հարավային օվկիանոսում, Անտարկտիդա մայրցամաքի ափերին մոտ։ Ամունդսենի ծովը պատված է սառույցներով։ Կոորդինատներն են՝ հարավային լայնության 73° և արևմտյան երկայնության 110°: Տարածված է Մերի Բերդի երկրի կղզուն կից. սահմանափակված է արևելքից Տերստոնի կղզով, իսկ արևմուտքից՝ Դարտի հրվանդանով։ Վերջինից արևմուտք ձգվում է Անտարկտիդայի խաղաղօվկիանոսային ափը, իսկ Տերստոնից արևելք սկսվում են Բելինգսհաուզենի ծովի ջրերը։ Ամունդսենի ծովը ծայրամասային դիրքում է գտնվում։ Տարածքը 98.000 քառակուսի կմ է, միջին խորությունը 286 մետր իսկ առավելագույն՝ 585 մետր։ Շելֆն իրենից ներկայացնում է թույլ ալիքավորված կուտակումնային հարթություն, որը թեթևակի հակված է դեպի մայրցամաքը։ Շելֆի արտաքին ծայրամասը գտնվում է 400-500 մետր խորություններում[2]։
Ամունդսենի ծով | |
---|---|
Տեսակ | սահմանային ծով |
Մայրցամաք | Անտարկտիդա |
Վարչատարածք | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
Խորություն | 585 մետր[1] |
Մասն է | Հարավային օվկիանոս |
Աղիություն | 33,5 ‰[1] |
Անվանված է | Ռուալ Ամունդսեն |