From Wikipedia, the free encyclopedia
Ամուսնությունը Հին Հռոմում համարվում էր սրբազան խորհուրդ և պետության հիմնասյուն[1] Հին Հռոմի մեծահարուստ ընտանիքներում ամուսնությունների մեծ մասը կայանում էին ըստ հաշվարկի[1]՝ տոհմը շարունակելու (լատին․՝ matrimonium՝ ամուսնություն բառը ծագում է լատիներեն մայր բառից), տերությունների միավորման, ինչպես նաև քաղաքական միավորումներն ամրապնդելու համար։ Աղքատ բնակչության շրջանում ևս հազվադեպ չէր հաշվարկը, սակայն չէին բացառվում սիրո վրա հիմնված ամուսնությունները[1]։
Հռոմեական կայսրության ժամանակների հեղինակներն այն կարծիքի էին, որ հանրապետությունը հռոմեական ամուսնությունների ծաղկուն շրջան էր, քանի որ տղամարդիկ խստորեն հետևում էին իրենց կանանց բարոյականությանը և վարքագծին[2]։ Ամուսինների ժամանակակից չափանիշներին համապատասխան պարտնյորություն չէր պահանջվում, ոչ միայն անհրաժեշտ չէր[3], այլև անհնար էր.[4] Հին Հռոմում համարվում էր, որ կինը պետք է իր կյանքը նվիրի ամուսնուն աջակցելուն և նրա մասին հոգ տանելուն[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.