Ամպուր
լեռ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Ամպուր, լեռնագագաթ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագածի հարավարևելյան լանջին՝ Քարի լճից հարավ՝ Ամբերդ և Արքաշեն գետերի միջև։ Բարձրությունը՝ 3234 մ է։ Կազմված է օլիգոցեն-միոցենի հրաբխային ապարներից։ Պահպանվել են միջին պլեյստոցենի սառցապատման հետքեր։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է[1][2]։ Ունեցել ե նաև Ամբերդասար, Ամբերդ, Ամպիրտ, Ամպուր, Անբերդ, Համբերդ անվանումներ։